ՌԴ-ն հարձակվել է Խերսոնում մարդասիրական օգնություն տեղափոխող ՄԱԿ-ի բեռնատարների վրա․ սա կարող է պատերազմական հանցագործություն համարվել

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Խերսոնի մարզում Ռուսաստանի կողմից հարձակման է ենթարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող չորս բեռնատարներից բաղկացած շարասյունը։ Բեռնատարները, ըստ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեի հայտարարության, հստակ նշված էին որպես ՄԱԿ-ին պատկանող, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նման հարձակումները բացարձակապես անընդունելի են: Մարդասիրական աշխատողները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով և երբեք չպետք է հարձակման ենթարկվեն։ Մարդասիրական աշխատողների և մարդասիրական հաստատությունների վրա միտումնավոր հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է և կարող է համարվել ռազմական  հանցագործություն»,- ասել է Շմալեն։

Հայտարարության մեջ նշվում է, որ բեռնատարներն ուղևորվում էին Բելոզերկա քաղաք, որը մի քանի ամիս մարդասիրական օգնություն չէր ստացել։

Հաղորդվում է նաև, որ երբ մարդասիրական օգնության աշխատակիցները (ներառյալ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուկրաինական գրասենյակների և ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աշխատակիցները) ժամանել են դեպքի վայր, ինտենսիվ հրետանային կրակոցներ են սկսվել: Այնուհետև, երբ սկսել են բեռնաթափման աշխատանքները, երկու բեռնատարներ հարձակման են ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքերով: Շմալեի խոսքով՝ այդ բեռնատարները հստակ նշված էին որպես Համաշխարհային պարենային ծրագրի մեքենաներ:

Վնասվել է երկու բեռնատար: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել:

Ավելի վաղ Խերսոնի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինն էր հայտնել մարդասիրական շարասյան վրա հարձակման մասին:

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի