«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը վերապահվել է Վահան Առուշանյանին

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Դեռևս հոկտեմբերի 10-ին Factor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ Այժմ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է որոշումը, որը քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ստորագրվել է հոկտեմբերի 13-ին։

«Վահե Վարդապետյանին 2025 թվականի հոկտեմբերի 13-ից ազատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից, աշխատանքային վերջին օր համարել 2025 թվականի հոկտեմբերի 10-ը»,- նշվում է որոշման մեջ։

Նույն որոշամբ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել է նույն ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանին։ Վարդապետյանն այս պաշտոնում նշանակվել էր 2024-ի փետրվարին։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր` բռնկված հրդեհը պատահական չէր, այլ դիտավորություն:

«Արդեն խոսել եմ ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան: Միաժամանակ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները»,- նշել է նա։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։