Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետներն Իրանում դիտարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքները

Լուրեր

28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
28.04.2026 | 20:30
Օվերչուկի սպառնալիքից հետո ՌԴ-ում արգելվել է 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակություններն Իրանի Աստարա քաղաքում դիտարկել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատվիրակություններն այցելել են Ադրբեջան-Իրան սահմանին գտնվող Աստարա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամուրջը, որը բացվել է 2023 թվականի դեկտեմբերին։

Կամուրջն ունի օրական 500 մուտք և 500 ելք յուրաքանչյուր ուղղությամբ, ընդհանուր առմամբ՝ 1000 բեռնատար մեքենա։

Այնուհետև նրանք ստուգել են Իրանի Աստարա քաղաքում գտնվող և «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությանը պատկանող Հարավային բեռնատար տերմինալի շինարարության ընթացքը։ Տերմինալի տարեկան բեռնափոխադրման հզորությունը ներկայում կազմում է 1 միլիոն տոննա, նախատեսվում է այն հասցնել մինչև 5 միլիոն տոննայի։ Շինարարության ավարտը նախատեսված է տարեվերջին։ Պատվիրակությունները նաև դիտարկել են Իրանի տարածքում Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը խոսել է Արաքսի միջանցքի աշխատանքների մասին։

«Աղբենդ-Կալալա կամուրջը կառուցվում է Ադրբեջանի կողմից։ Կամրջի կառուցման տարածքում ափամերձ կայունացման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։ Այս կամրջի տարածքում տերմինալի շինարարությունը նույնպես նախատեսվում է ավարտել հաջորդ տարի՝ Նովրուզի տոնից առաջ։ Սա նշանակում է, որ այս ենթակառուցվածքը կլինի օգտագործելի։ Այժմ աշխատանքներ են ընթանում Աղբենդ-Կալալա կամրջի վրա՝ Իրանից Ջուլֆա տանող ճանապարհը լայնացնելու համար։ Այս ճանապարհը կներառի բազմաթիվ կամուրջներ և թունելներ։ Այժմ ընթանում է թունելների կառուցումը, այն նախատեսվում է ավարտել առաջիկա 1-2 տարիների ընթացքում։ Կամրջի և տերմինալի կառուցումը կնպաստի տարածաշրջանի և մեր երկրների զարգացմանը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում տեղի էր ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի