Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատվիրակությունները գլխավորում են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ՌԴ  փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Իրանի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիղը։

Մուստաֆաևն իր ելույթում հայտարարել է, որ հանդիպումը նվիրված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում եռակողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերին։

«Եռակողմ ձևաչափով մեր կողմից անցկացվելիք քննարկումները մեծ նշանակություն ունեն մեր երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային և էներգետիկ կապերի հետագա ընդլայնման համար։ Վստահ եմ, որ մեր բանակցությունները, որոնք ընթանում են կառուցողական և դրական հունով, կնպաստեն այս ոլորտներում երեք երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը»,- հայտարարել է Մուստաֆաևը։

Նա նշել է, որ Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցությունը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին,  որ Ալեքսեյ Օվերչուկը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի