Մուտքի արգելք՝ մինչև 10 տարով․ բեռնատարների հայ վարորդները ՌԴ-ում խնդրի առաջ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.03.2026 | 14:41
«Գնացե´ք Դուբայի իմ տները քննարկեք, ամոթ ա պետք ունենալ». Փաշինյանը Մարալիկում հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 14:22
Շունը երկու դահուկորդի է «տապալել» մարաթոնի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 13:59
Նավթի գներն աճել են
07.03.2026 | 13:48
Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը
07.03.2026 | 13:33
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ինտերն» առաջարկում Մխիթարյանին նոր պայմանագրով
07.03.2026 | 13:20
ԱԱԾ շենքի մոտ այրվող առարկա նետելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, այդ թվում՝ ահաբեկչության հոդվածով
07.03.2026 | 13:02
«Տենանք` կարո՞ւմ ենք մի բան անենք». Փաշինյանը Թալինում քաղաքացիների բնակարաններ է մտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 12:34
Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել Հայաստանի հավաքական հրավիրվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 12:16
Երուսաղեմում պայթյուն է որոտացել․ ԶԼՄ-ներ
07.03.2026 | 11:55
«Էս ո՞ւր եք տանում, տվեք օգնեմ». Փաշինյանն Աշտարակում օգնեց կնոջն առևտուրը տուն հասցնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.03.2026 | 11:36
RAF-ը հաստատել է Արման Ծառուկյանի և Ջորջիո Պուլասի ռևանշ մենամարտը
07.03.2026 | 11:33
Վիետնամում այս պահին գտնվում է ՀՀ 12 քաղաքացի. դեսպանություն
07.03.2026 | 11:18
Իսրայելը Իրանի ստորգետնյա բալիստիկ հրթիռների գործարանի ու ռազմական ակադեմիայի վրա շուրջ 230 ռումբ է նետել․ TheTtimes of Israel
07.03.2026 | 11:00
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել ՀՀ 41 քաղաքացի. ԱԳՆ մամուլի խոսնակ
07.03.2026 | 10:35
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կնքվել է ևս մեկ հաշտության համաձայնություն. մոտ 324 միլիոն դրամ արժեքով գույքը հանձնվել է ՀՀ-ին
Բոլորը

Դեպի ՌԴ բեռնափոխադրում իրականացնող վարորդները խնդրի առաջ են․ այսօր Կառավարության շենքի մոտ էին հավաքվել, դիմում-բողոք գրել և հանձնել գործադիրին։ 

«Մենք էս պահին 2000 վարորդ ունենք դուրսը, իրանցից 1000-ին կարող է միանգամից դեպորտով ուղարկեն երկիր»,- նշում է վարորդներից մեկը։

Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիների համար 2025 թվականի հունվարի 1-ից նոր սահմանափակումներ են գործում։ Չաշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարող գումարային 90 օրից ավելի գտնվել երկրի տարածքում։ Ստացվում է՝ ժամկետը 2 անգամ կրճատվել է։ 

«Միանգամից ասեմ, որ սա վերաբերում է ոչ միայն ուղևորային և բեռնափոխադրում իրակացանողներին, այլ բոլոր կատեգորիաներին, որոնց մեջ մտնում եմ օդաչուները, բորդուղեկցողները, ինքնաթիռները սպասարկող անձնակազմերը, գնացքավարները և այլ»,- նշում է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

Փորձագետի խոսքով՝ նոր միգրացիոն քաղաքականության վարչարարության ուղղությամբ ՌԴ մարմինները մինչև սեպտեմբերի 10-ը քայլեր չեն իրականացրել, վարորդներն էլ վարչական տույժերի չեն ենթարկվել։ Վերջին 1 ամսվա ընթացքում ոստիկանությունը սկսել է հաշվել այն օրերի քանակը, որոնք վարորդներն անցկացնում են ՌԴ-ում։

«Կոնկրետ էս պահին ես էդ խնդրի առաջ եմ կանգնած։ Իմ 180 օրն է լրացել, ՌԴ-ում իմ քարտերը բլոկ են արել, չեմ կարողանում օգտագործել, Ռուսաստան գնալս կասկածի տակ է։ Կգնամ՝ կա՛մ սահմանը կանցնեմ, կա՛մ էլ արգելք կլինի»,- ասել է վարորդներից մեկը։

Օրենքի կիրառությունը դրված է ՌԴ ՆԳՆ-ի վրա․ իրավապահներին արտոնված է առանց դատարանի որոշման արտաքսում իրականացնել։ 

Ձմռանը եղանակային պայմանները, իսկ ամռանը զբոսաշրջիկների հոսքը ծանրաբեռնում են Լարսի անցակետը։ Տաթևիկ Բեժանյանը պնդում է՝ եթե անգամ խցանումներ չլինեն, բեռներ տեղափոխող անձինք միանշանակ գերազանցելու են սահմանված 90 օրը։

«Եթե կեսը էս տարի են ընկնելու արգելքի տակ, մյուս կեսն էլ հաջորդ տարի կընկնեն, մարդ չի մնա Հայաստանում, որ վարորդություն անի։ Բեռը կթանկանա, եթե ուրիշ երկրի վարորդները գան, տանեն։ Մեր մոտ էլ ալյուրը, հացը կթանկանան, շաքարավազն էլ։ Ամեն ինչ կսկսի թանկանալ»,- մեզ հետ զրույցում նշեց վարորդներից մեկը։

Փորձագետն ընդգծում է՝ գոնե ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար նման խնդիր պետք է չառաջանար։ Վարորդները նշում են՝ եթե հարցին լուծում չտրվի, բեռանատարերով փողոցներ են փակելու։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է խնդրի մասին, վարորդների խոսքով՝ փորձում են լուծումներ գտնել։ Կառավարությունից դեռևս չեն արձագանքել վարորդների դիմում-բողոքին։   

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան