Եթե պետական պարտքը ՀՆԱ-ից 60 %-ով ավելի է, պարտավորության համար պետք է ԱԺ-ից թույլտվություն խնդրենք․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
Բոլորը

«Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերլուծություններ կատարելիս պարզվել է, որ ՀՀ-ում ԿԲ արտաքին պարտքը և երաշխիքները հաշվառվում են որպես պետական պարտք, իսկ համայնքային պարտքը՝ որպես պետական համախմբված պարտք, ներկայացված չէ, ինչը հակասում է միջազգայնորեն սահմանված չափանիշներին»,- այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ֆինասների փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ նշելով, որ ըստ այդմ առաջարկում են ««Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում մի շարք փոփոխություններ անել։

«Կանոն է սահմանվում, եթե պետական պարտքը ավելի է լինում, քան ՀՆԱ-ի 60 տոկոսը, ապա պայմանական պարտավորություն կամ երաշխիք ներգրավելու համար մենք պետք գանք և Ազգային ժողովից թույլտվություն խնդրենք, թե ինչի է այդպես արվել։ Օրինակ, հնարավոր է, երբ պարտքը 60 %-ից ավելի է և պայմանական պարտավորություն է առաջացել պարտք վերցնել կամ երաշխիք թողարկել, որի համար արդեն անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանին ներգրավենք և ֆիքսել, որ դա իսկապես երկրի համար կաևոր ծրագիր է և պետք է պարտք վերցնել»,- նշեց ֆինանսների փոխնախարարը։

Բացի այս, Ավանեսյանը նաև շեշտեց, որ նախատեսվում է ամրագրել պետական արտարժույթային պարտատոմսերի թողարկման հստակ լիազորություններ Ֆինանսների նախարարության համար: Օրենսդրական նախաձեռնության ընդունման նպատակն է ապահովել պետական պարտքի ոլորտի կարգավորման արդիական համակարգ՝ միջազգային ֆինանսական կառույցների կողմից կիրառվող չափանիշներին համահունչ, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում ի հայտ եկած և օրենսդրական կարգավորում պահանջող հարցերն ու խնդիրները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան