Պակիստանի և Աֆղանստանի հակամարտության արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աֆղանստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով երկու կողմերի հայտարարություններին։ Երկու երկրներն էլ տեղեկացնում են, որ սահմանային բախումների հետևանքով կան տասնյակ զոհեր։ Անկախ աղբյուրներով այս տվյալները դեռ հնարավոր չէ ստուգել։

Քաբուլում իշխանություն ունեցող իսլամիստական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ բախումների հետևանքով սպանվել է 58 պակիստանցի զինվոր։ Իսլամաբադը այս տվյալները պաշտոնապես չի հաստատել։ Թալիբների տեղեկություններով՝ Պակիստանի 20 սահմանային անցակետեր ժամանակավորապես անցել են իրենց վերահսկողության տակ։ Աֆղանստանը այս գործողությունները որակել է որպես «վրեժխնդրության գործողություններ»։ Մուջահիդի խոսքով՝ բախումների ընթացքում զոհվել է նաև ինն աֆղանցի զինվորական։

Պակիստանական լրատվամիջոցները, հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին, հայտնել են, որ աֆղանական կողմն էլ ունի բազմաթիվ զոհեր, իսկ պակիստանցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 19 աֆղանական սահմանային անցակետ, գրում է AFP-ն։

Պակիստանցի աղբյուրների տվյալներով՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան աֆղանական ուժերը կրակ են բացել մի շարք հատվածներում՝ երկկողմ սահմանի երկայնքով։ Դրանք ներառել են Չիտրալ քաղաքը, Բահրամչա քաղաքը՝ Աֆղանստանի Բելուջիստան նահանգում։ dpa գործակալության հաղորդմամբ՝ Պակիստանը պատասխանել է ծանր հրետանիով, տանկերով, անօդաչուներով, ինչպես նաև օդ է բարձրացրել կործանիչներ։