ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի էներգետիկ համակարգին՝ կիրառելով 118 անօդաչու սարք և մեկ հրթիռ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Ռուսական բանակը հոկտեմբերի 12-ի գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով 118 անօդաչու թռչող սարք և X-31 հրթիռ, հաղորդում են Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերը։ Ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է 103 անօդաչու։

Օդեսայի մարզում անօդաչուները հարվածել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի, գազամատակարարման կայանի և շրջանային վարչական շենքի վրա, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Վնասվել է մեկ կին՝ ծնված 1991թ․-ին, որը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Օդեսայի մարզի հարավում՝ Բելգորոդ-Դնեստրովսկ քաղաքում, վնասվել են շրջանի կենսական ենթակառուցվածքի օբյեկտներ, հաղորդել է քաղաքային խորհուրդը։ Արդյունքում՝ քաղաքի մի շարք շրջաններում ժամանակավորապես անջատվել են էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը։

Ռուսական հարձակումների հետևանքով էլեկտրաէներգիայից զրկվել է Դոնեցկի մարզի չօկուպացված մասը, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։

«Մասնագետներն արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները և անում են ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն էլեկտրամատակարարումը։ Սակայն վնասի վերջնական ծավալներն ու վերականգնման ժամկետները դեռ ճշտվում են»,-գրել է նա։

Ուկրաինայի էներգետիկ նախարարությունը հաստատել է, որ հոկտեմբերի 12-ի գիշերը հարձակման են ենթարկվել երկրի էներգետիկ և գազատրանսպորտային ենթակառուցվածքները․ «Վնասվել են Դոնեցկի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերի էներգետիկ օբյեկտները»։

Բացի այդ, տեղական իշխանությունները հայտնել են, որ նախորդ օրը Ռուսաստանի հարձակումների հետևանքով Դոնեցկի մարզում զոհվել է չորս մարդ, իսկ Խերսոնի մարզում՝ երկուսը։ Խերսոնի մարզում, երկու զոհերից բացի, ևս հինգ մարդ է վիրավորվել։ Գնդակոծությունների հետևանքով վնասվել են 13 բազմաբնակարան և 4 առանձնատներ, գազաբաշխիչ կայան, խանութներ, պահեստ և մասնավոր ավտոմեքենաներ, հայտնել է Խերսոնի ռազմական վարչակազմը։