«Մեր ձևով» շարժմանը 1.5 ամսում միացել է 5000 կամավոր. Նարեկ Կարապետյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ձևավորումից ի վեր՝ 1.5 ամսում «Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր»․ այս մասին այսօր շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մեր համախոհների այս տեմպը եթե շարունակվի, մոտակա ամիսներին մենք կլինենք տասնյակ հազարավոր, և դա արդեն մեծ մերան է՝ անշրջելի փոփոխություններ կատարելու համար։ Մեր թիմը երիտասարդ է և մեզ հարցնում են՝ ինչն է պատճառը, որ միանում են մեզ, պատճառը Սամվել Կարապետյանն է, նրա անունը։ Բոլորս ունենք այն վստահությունը, որ Սամվել Կարապետյանը հետևողական է լինելու, պահպանելու է մեր պատիվը, չի նայելու մեր ժողովրդի աշխատած կոպեկին, և մեր երկիրը գոնե տարածաշրջանում դարձնելու է օրինակելի երկիր»,- ասաց Կարապետյանը:
Նա խոսեց նաև այն մասին, որ իրենց քննադատում են միայն տնտեսության մասին խոսելու համար:

«Ասում են՝ ձեր մոտ տնտեսությունն է ստացվում, միայն դրանից եք խոսում: 30 տարի զբաղվել են քաղաքականությամբ, լա՞վ են զբաղվել: Մենք պետք է զբաղվենք տնտեսությամբ: Թալինում, Արմավիրում կառուցված մթերման կայանից է կախված մեր երկրի տնտեսությունը։ Երևանում նստած՝ իրար հետ բանավիճելով չէ»,- ասաց Կարապետյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը պետք է դառնա հարուստ երկիր:

Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Կարապետյանն ասաց որ այն «հարուստի և աղքատի պատերազմ էր»: