Ոսկու հաստատված պաշարները կազմում են 73 տոննա. Պապոյան այցելել է Ամուլսար

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, որ Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք:

««Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։

Возможно, это изображение дорога

Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ԱՄՆ դոլար, որից 250մլն նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե», -նշել է նախարարը։

Возможно, это изображение вездеход и кроссовый мотоцикл

Նա հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին, որոնցում ներգրավված է 10-ից ավելի ընկերություն։

Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք:

Нет описания фото.

Ոսկու ներկայիս շուկայական գների հաշվարկով տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները շահագործման ընթացքում կազմելու են ավելի քան 120մլն ԱՄՆ դոլար։

Возможно, это изображение текст

Շահագործման ընթացքում ստեղծվելու է ավելի քան 1000 աշխատատեղ։ Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7մլն ԱՄՆ դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել 890 աշխատակից։