Աշխատանքային վեճերի լուծման նոր մեխանիզմ է առաջարկվում․ արագ, անվճար, առանց դատարանի

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Դատարանից զատ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կիրականացնի նաև աշխատանքային վեճերի հանձնաժողովը՝ անվճար հիմունքներով։ Նման նախագիծ է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է՝ դատական կարգով աշխատանքային վեճերի քննությունը կողմերից պահանջում է բավականին տևական ժամանակ և վարչարարություն, ինչպես նաև որոշակի ֆինանսական ռեսուրսների առկայություն, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն էլ աշխատանքային վեճերի լուծման իրավասություն չունի։ Նոր ձևավորվող հանձնաժողովը գործելու է տեսչական  մարմնի կազմում։

«Մյուս կողմից, Հայաստանում թեև կա և´ հաշտարարություն, և´ արբիտրաժ, սակայն դրանցից ոչ մեկն էլ գործնականում լավ զարգացած չէ, հատկապես՝ աշխատանքային վեճերի առումով»,- նշում են հեղինակները։

Աշխատանքային հարաբերությունների կողմն իր ընտրությամբ իրավունք կունենա վեճի լուծման համար դիմել կա՛մ հանձնաժողովին, կա՛մ դատարան։ Հանձնաժողովին դիմում ներկայացվելու դեպքում կկասեցվի աշխատանքային վեճերով դատարան դիմելու համար սահմանված ժամկետը և նշված ժամկետի հաշվարկը կվերսկսի հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

Այն կազմված է լինելու երեք անդամից՝ հանձնաժողովի նախագահ, արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության և գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամների վարձատրության չափը, վճարման կարգը, ինչպես նաև ճանապարհածախսի վճարման կարգը սահմանելու է տեսչական մարմնի ղեկավարը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանձնաժողովի նախագահի աշխատավարձը նախատեսվում է սահմանել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի աշխատավարձին համապատասխան՝ 624 հազար դրամ։ Հանձնաժողովի քարտուղարի աշխատավարձը՝ ամսական մոտ 300.000 ՀՀ դրամ։ Սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում աշխատողների և գործատուների շահերը ներկայացնող կառույցներից ներգրավվող ներկայացուցիչների համար նախատեսվում է, որ նիստի յուրաքանչյուր ժամի համար այդ ներկայացուցիչները պետք է վարձատրվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, որի մեջ ներառված չեն աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։ Նախատեսվում է, որ հանձնաժողովների նիստերը կգումարվեն ամսական 3 անգամ, իսկ յուրաքանչյուր նիստը կտևի 5 ժամ։ Այսպիսով, յուրաքանչյուր ամիս հանձնաժողովների նիստերին մասնակցող սոցիալական գործընկերների ներկայացուցիչներին վճարման ենթակա գումարը կկազմի 300.000 ՀՀ դրամ։

«Նախագծերի ընդունման արդյունքում կներդրվեն աշխատանքային վեճերի լուծման նոր՝ արտադատական մեխանիզմներ, որին մասնակից կլինեն նաև գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, ինչն էլ իր հերթին կնպաստի սոցիալական գործընկերության ինստիտուտի զարգացմանը։ Ներդրված նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով»,- նշվում է հիմնավորման մեջ։