Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ՈՄԱ-ի հետ կապված փաստաթղթեր են ներկայացվել

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Արցախի ղեկավարների և այլ գերիների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի ընթացքում ներկայացվել են ռազմական գործողություններին մասնակցած, իբր, վարձկանների վերաբերյալ փաստաթղթեր։

Անդրադարձ է եղել նաև ՈՄԱ-ին։ Ըստ դատարանում ներկայացված փաստաթղթի՝ ՈՄԱ-ն հիմնադրվել է Վլադիմիր Վարդանովի կողմից, որը, իբր, «սերտ ընկերական կապեր է պահպանել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի ակտիվ անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ»։ Նշվել է, թե կազմակերպության զորավարժություններն անցկացրել են ՀՀ քաղաքացիներ՝ Վարդան Ենոքյանը, Սամվել Գալստյանը, Բագրատ Բեգլարյանը, Արտակ Բագրատյանը, Լևոն Գևորգյանը, Բադալ Սաֆարյանը, Գոռ Մելքոնյանը, Գարեգին Բաղդյանը և Սպարտակ Հովհաննիսյանը: Ռուսաստանում բնակվող հայերի հետ էլ ՈՄԱ-ի գործունեության համակարգումը, իբր, կազմակերպել է Երկրապահ կազմակերպության ռուսական ներկայացուցչության պատվավոր անդամ և ՌԴ քաղաքացի Գայանե Տանանյանը: Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ՈՄԱ-ի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հիմնականում ձևավորվել են Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Լիբանանից ստացված նվիրատվություններից, հայ ձեռնարկատերերի օգնությունից և անդամավճարներից։

Բացի այդ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած Լիբանանի, Ֆրանսիայի և ԱՄՆ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցել են Մատաղիսի ուղղությամբ մղվող մարտերին հայկական զինված ուժերի կողմից։ Արտասահմանյան երկրներից ժամանած կամավորական  ջոկատները, իբր, գլխավորել է «պարոն Նորիկ» անունով հայտնի Լիբանանի քաղաքացին։ Նրանց թվում են եղել Հակոբ անունով լիբանանցի և նույն անունով ԱՄՆ  քաղաքացի։

Ասվում է, թե Ֆրանսիայի քաղաքացի Ժիլբեր Մինասյանը, որը, իբր, կապված է ԱՍԱԼԱ-ի հետ, հայկական ծագումով Ֆրանսիայի 15 քաղաքացիների ուղարկել է կռվելու Արցախում։

Ավելի ուշ հրապարակվել են փաստաթղթեր 2020 թվականի հուլիսին Թովուզի և Ղազախի շրջանների բնակավայրերի  կրակոցների և այլ դեպքերի վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 10-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի