Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին AZAL-ի օդանավի աղետի հետ կապված իրավիճակն անձամբ վերահսկելու համար

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ AZAL-ի օդանավի  կործանման շուրջ ստեղծված իրավիճակն անձամբ վերահսկելու համար։ Այս մասին նա հայտարարել է Դուշանբեում Պուտինի հետ հանդիպմանը։

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ, որ  այս իրավիճակն անձամբ հսկողության տակ եք պահում։ Դուք անձամբ եք վերահսկում հետաքննությունը, և մենք կասկած չունեինք, որ այն օբյեկտիվորեն ամեն ինչ կպարզի։ Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգության մանրամասն տեղեկատվության համար, երբ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության օդանավը վթարի էր ենթարկվել։ Մենք անմիջապես կապի մեջ էինք Ձեզ հետ։ Ինչպես հիշում եք՝ այդ ողբերգական օրը ես թռչում էի Սանկտ Պետերբուրգ հանդիպման, և երբ ինձ տեղեկացրին միջադեպի մասին, ես անմիջապես զանգահարեցի Ձեզ ինքնաթիռից և մենք միմյանց ցավակցություն հայտնեցինք։ Ես նաև խնդրեցի Ձեզ փոխանցել մեր գործընկերներին, ովքեր նույնպես մասնակցում էին այդ միջոցառմանը, որ օբյեկտիվ պատճառներով ես չեմ կարողանա մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ալիևը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավ են զարգանում բոլոր ոլորտներում։

«Այս տարի հարաբերությունները հաջողությամբ են զարգացել, այդ թվում՝ առևտրի ոլորտում։ Առևտաշրջանառության զարգացման մեջ կա լավ դինամիկա, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտներում ոչ մի տեղ դանդաղում կամ հետընթաց չի եղել»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը միջազգային հայց է պատրաստում Ռուսաստանի դեմ՝ 2024 թվականի վերջին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) օդանավի կործանման պատճառով:  Նա մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին՝ նշելով, որ պատասխանատվություն չեն կրում հարաբերությունների վատթարացման համար, երբեք չենք հանդուրժի իրենց  նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի