ՀՀ-ն պատրաստ է դառնալ կամուրջ Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Global Gateway համաժողովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ելույթ է ունեցել «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովի ընթացքում։ Նա ընդգծել է, որ Global Gateway առաջին ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Տիկին Նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Պատվարժան գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի նախ և առաջ շնորհակալություն հայտնել նախագահ ֆոն դեր Լայենին «Համաշխարհային դարպասներ» համաժողովի տեսլականի համար։

Շատ խորհրդանշական է, որ «Համաշխարհային դարպասներ» խորագիրը կրող առաջին համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրեց մեր նորաստեղծ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ կապակցվածության կարևոր հանգույց դառնալու տեսլականով։ Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք լիարժեքորեն հասկանում ենք ներառական և արդար կապակցվածության բոլոր դրսևորումների առավելությունները, քանի որ կապակցվածության բացակայությունը երկար ժամանակ լուրջ խոչընդոտ է եղել Հայաստանի զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման ճանապարհին։

Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում, մեր «Խաղաղության խաչմերուկի» գաղափարն իրականություն է դառնում՝ ունենալով ողջ ներուժը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև՝ շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովի ժամանակ, նախագահ Թրամփի աջակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը, ի թիվս այլ հարցերի, համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին, Հայաստանը և ԱՄՆ-ն, երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ, կիրականացնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում և դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա՝ ամբողջովին համահունչ լինելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեսլականին։

Հարգելի գործընկերներ,

Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։

Հետևաբար, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց։

Տիկնայք և պարոնայք,

Մեծ պատիվ էր այսօր ելույթով դիմել ձեզ, և անկեղծորեն հույս եմ փայփայում, որ իմ խոսքերս արձագանք գտան ձեզ մոտ և ոգեշնչեցին ձեզ՝ կայացնելու համարձակ որոշումներ՝ հանուն խաղաղության, կայունության, դիմակայունության և բարգավաճման: Բոլորիս արդյունավետ օր եմ մաղթում:

Շնորհակալություն»։