Ինչ է կատարվում տնտեսության ներսում․ արտահանումը նվազել է, շինարարությունը՝ աճել

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի հունվար-օգոստոսի արդյունքները բնութագրող հիմնական ցուցանիշները։ Factor.am-ն ուսումնասիրել է նշված ժամանակահատվածի ընթացքում գրանցված մակրոտնտեսական ցուցանիշները։

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) 2025 թվականի առաջին 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 7.1 տոկոսով: Այնուամենայնիվ, օգոստոսի տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսի համեմատ նվազել է՝ կազմելով 7.5%, դանդաղելով 1.5 տոկոսային կետով։ Միևնույն ժամանակ հունվար-օգոստոսի կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 7.1%-ի՝ հունվար-հուլիսի 6.9%-ի դիմաց։

Նշենք՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 7.8 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրիլիոն 770 մլրդ 561.4 միլիոն դրամ։ Չնայած դրան, օգոստոսին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 10.7 տոկոսով՝ գնահատվելով 268 մլրդ 813.1 միլիոն դրամ։ Իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել է 5.8 տոկոսով։

2025թ. հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ի աճի վրա շարունակում է իր ազդեցությունն ունենալ ծառայությունների աճը՝ շուրջ 2.4 տոկոսային կետով: Առևտրի շրջանառությունը հունվար- օգոստոսին 3.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հասնելով 4 տրիլիոն 140 մլրդ 619.6 միլիոն դրամի։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 1.2 տոկոսով՝ կազմելով 589 մլրդ 559.8 միլիոն դրամ: Նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 1.7 տոկոսի աճ: 

Ծառայությունների ոլորտում 2025թ. օգոստոսին գրանցվել է 6.7% աճ՝ հուլիսի համեմատ դանդաղելով 4.7 տոկոսային կետով: Հունվար-օգոստոս ամիսների աճը կազմել է 10.2%՝ հունվար-հուլիսի համեմատ՝ դանդաղելով 0.6 տոկոսային կետով:

2025 թվականի հունվար- օգոստոսին սպառողական գների ինդեքսը 3.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, աճել է 0.2, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 3.6 տոկոսով։

Այս տարվա հունվար-հուլիսին արդյունաբերության անկումը պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության 16.1% անկմամբ, որի ազդեցությունը ընդհանուր արդյունաբերության անկման վրա կազմել է 11.4 տոկոսային կետ։ Հանքարդյունաբերության ոլորտում նույնպես գրանցվել է անկում, որի չափը կազմել է 1.0% և ընդհանուր արդյունաբերության անկմանը նպաստել է 0.2 տոկոսային կետով։ 

Տարվա առաջին 8 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 3.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Մշակող արդյունաբերության անկումը հիմնականում պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» և «ոսկերչական արտադրատեսակների արտադրություն» ենթաոլորտների (որոնց նախորդ տարվա մեծ ծավալները պայմանավորված էին ոսկու վերաարտահանմամբ) համապատասխանաբար 71.6% և 62.5% անկմամբ, որոնց ընդհանուր ազդեցությունը արդյունաբերության նվազման վրա կազմել է 15.6, իսկ մշակող արդյունաբերության անկմանը՝ 22.1 տոկոսային կետ։ 

Մշակող արդյունաբերության մյուս ենթաոլորտների շարքում էական անկումներ են գրանցվել «խմիչքների արտադրություն», «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն» և «հագուստի արտադրություն» ենթաոլորտների թողարկման ծավալներում՝ համապատասխանաբար 14.4%, 15.8% և 4.4%, որոնք մշակող արդյունաբերության անկումն արագացրել են 1.5, 1.4 և 0.1 տոկոսային կետով։

2025 թվականի հունվար-օգոստոսին շինարարության ծավալը 20.4 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 374 մլրդ 853.1 միլիոն դրամ։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, գրանցվել է 19.4 տոկոսի աճ։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճը 21.1 տոկոս է։ Այս տարվա օգոստոսին իրականացվել է 81 մլրդ 551.3 միլիոն դրամի շինարարություն։

Շինարարության աճի տեմպը որոշակի դանդաղել է։ 

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 41.1 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 942.7 մլն դոլար։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են՝ արտահանման անկման տեմպը մեծացել է՝ հասնելով 40.8%-ի նախորդ ամսվա 15.3%-ի դիմաց։

Ֆինանսների նախարարությունը նշել է, որ արտահանման անկումն առավելապես պայմանավորված է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի արտահանման շուրջ 75.7% նվազմամբ, որի ազդեցությունն ընդհանուր արտահանման նվազմանը կազմել է 52.1 տոկոսային կետ: 

Ներմուծման թվերն էլ են նվազել։ 2025թ. օգոստոսին ներմուծումը նվազել է 28.3%-ով՝ նախորդ ամսվա համեմատ վատթարանալով 13.0 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների ներմուծման կուտակային նվազումը կազմել է 34.9%:

Եվգենյա Համբարձումյան