Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայում կարգավորման ամերիկյան ծրագրի առաջին փուլին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը  համաձայնեցրել են  ամերիկյան խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Այս մասին  հայտնել  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սա նշանակում է, որ ԲՈԼՈՐ պատանդները հնարավորինս շուտ կազատվեն, և Իսրայելը իր ուժերը կհեռացնի համաձայնեցված գծեր, որպես առաջին քայլ դեպի երկարատև, կայուն և մշտական ​​խաղաղություն։ Բոլոր կողմերի հետ արդարացի կվարվեն»,- ասվում էր նրա գրառման մեջ։

Թրամփը շնորհակալություն է հայտնել Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնք աշխատել են Միացյալ Նահանգների հետ՝ «այս պատմական և աննախադեպ իրադարձությունը իրականացնելու համար»։

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից պահվող պատանդները կարող են վերադառնալ Իսրայել երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին։ Խոսքը նաև գերության մեջ մահացած պատանդների մարմինների փոխանցման մասին է։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է, որ հոկտեմբերի 9-ին կհրավիրի կառավարության նիստ՝ համաձայնագիրը վավերացնելու և ահաբեկիչների կողմից պահվող պատանդներին վերադարձնելու համար: Reuters-ը հաղորդել է, որ ՀԱՄԱՍ-ը նույնպես հաստատել է Իսրայելի հետ համաձայնագիրը: Ավելի ուշ AFP-ն, հղում անելով  ​​խմբավորմանը, հաղորդել է, որ ողջ պատանդները կփոխանակվեն մոտավորապես 2000 պաղեստինցի բանտարկյալների հետ՝ համաձայնագրի կնքումից  72 ժամվա ընթացքում։

«Միջնորդները հայտարարում են, որ այսօր երեկոյան համաձայնության են եկել Գազայում հրադադարի մասին համաձայնագրի առաջին փուլի իրականացման բոլոր դրույթների և մեխանիզմների վերաբերյալ, որը կհանգեցնի պատերազմի ավարտին, իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակմանը և մարդասիրական օգնության մատակարարմանը», – X-ում  գրել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին: Գործարքի մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ, հավելել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Մերձավոր Արևելքում խաղաղության ուղղությամբ առաջընթացը: «Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լիովին պահպանել համաձայնագրի պայմանները: Բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն արժանապատիվ կերպով: Պետք է ապահովվի մշտական ​​​​հրադադար: Մարտական գործողությունները  պետք է մեկընդմիշտ ավարտվեն», – գրել է նա X-ում: Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը կաջակցի համաձայնագրի իրականացմանը և այս ֆոնին՝ կմեծացնի մարդասիրական օգնության մատակարարումները Գազայի հատված։

Միաժամանակ նա կոչ է արել «անհապաղ և անարգել մարդասիրական օգնության և անհրաժեշտ առևտրային ապրանքների մուտքը» տարածաշրջան, ինչպես նաև օգտվել հնարավորությունից՝ մշակելու «օկուպացիային վերջ տալու, պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և երկու պետությունների լուծմանը տանող հուսալի քաղաքական ուղի»։ Գուտերեշի խոսքով՝ դա թույլ կտա իսրայելցիներին և պաղեստինցիներին ապրել խաղաղության և անվտանգության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի