Թեստ՝ 2026-ին ընդառաջ․ որ ուժերն են ուզում Էջմիածնում իշխանություն լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.12.2025 | 18:15
Փաշինյանը իր հետ քահանա՞ է տանում Գյումրի․ Շիրակի թեմում բոյկոտում են վարչապետի գաղափարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:14
Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ ձեռնարկություն կստեղծեն՝ ռուսական զենքի սպասարկման համար
05.12.2025 | 18:13
«Թմրամիջոցն իրացվել է Մայր Աթոռի դիվանատան ընդունարանում». ՔԿ-ն՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործի մասին
05.12.2025 | 18:05
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
05.12.2025 | 18:00
«Թրամփի ուղին» կքննարկվի միջազգային իրավաբանական ընկերության հետ //3-ամյա հնդիկը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
05.12.2025 | 17:52
Փաշինյանն ու Մերցը դեկտեմբերի 9-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում
05.12.2025 | 17:44
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում
05.12.2025 | 17:36
Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության TIMSS 2027 հետազոտությանը
05.12.2025 | 17:23
Ամենաբարձր վարձատրությամբ մարզուհիները 2025-ին
05.12.2025 | 17:14
Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջվի
05.12.2025 | 17:03
Որքան մարդ է ծնվել և մահացել ՀՀ-ում 2024 թվականին
05.12.2025 | 16:54
Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
05.12.2025 | 16:45
Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» առանցքային նշանակությունից
05.12.2025 | 16:37
Փաշինյանը ՄԹ պաշտպանության պետնախարարի հետ քննարկել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերը
05.12.2025 | 16:28
Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան
Բոլորը

Հաջորդ ամիս Վաղարշապատում համայնքապետ կընտրեն․ հոկտեմբերի 6-ի դրությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել վեց  քաղաքական ուժ՝ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով։ ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանը Factor TV-ին փոխանցեց, որ այդ ուժերն են «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Հայաստանի շնորհապետական», «Հայրենիք», «Մայր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Հաղթանակ» դաշինքը, որը ձևավորվել է «Առաջ» աջակենտրոն կուսակցության և ՀՅԴ-ի միավորմամբ։

Վաղարշապատում ընտրություններն արտահերթ են՝ կկայանան նոյեմբերի 16-ին։ ՔՊ-ական Դիանա Գասպարյանը համայնքապետի պաշտոնից եռացավ մայիսի 16-ին։ Հեղափոխությունից հետո նա համայնքապետ էր արդեն յոթ տարի։ Նրա անվան հետ կապված առաջին սկանդալը 44- օրյա պատերազմից հետո արտահոսած ձայնագրությունն էր։

Սուրեն Պապիկյանի հետ հեռախոսազրույցում Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտությունից խոսող Գասպարյանը տարիներ անց Վաղարշապատի ղեկավարի պաշտոնը թողեց իրեն և ընտանիքին առնչվող բացահայտումների ֆոնին։ Լրատվամիջոցները գրում էին, թե նա ամուսնու հոր հետ համայնքի կարիքների համար պայմանագիր է կնքել, ամուսնու մորը շինթույլտվություն տրամադրել, իսկ ամուսնու հոր գազալցակայանում սպանված անձը դրանից մի քանի ամիս առաջ վեճ է ունեցել ամուսնու հետ։ Գասպարյանը հեռանալը հիմնավորեց այսպես՝ որոշել է ժամանակը տրամադրել ընտանիքին։

ՔՊ-ն Վաղարշապատի ընտրություններին առաջադրելու է համայնքապետի պաշտոնակատար, նախկին պատգամավոր, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։ Նա արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված Մեխակ Մեխակյանի որդին է։ ՔՊ վարչությունը երեկ հաստատեց նրա թեկնածությունը։ Մեխակյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ հաշտ չէ Արցախի կորստի հետ, սակայն կշարունակի քաղաքական ուղին Փաշինյանի հետ՝ չնայած նրա օրոք Արցախն անցավ Ադրբեջանին։

Ընտրություններից կարճ ժամանակ առաջ կառավարությունը Վաղարշապատին միացրեց Խոյ համայնքը, որը նախկինում ղեկավարում էր Մեխակյանը։ Պաշտոնական պարզաբանումն այն էր, որ Էջմիածինը նախկինում բավարար չափով չի խոշորացվել։ Սակայն ընդդիմությունը համոզված է՝ խոշորացումն արվեց Մեխակյանի հաղթանակն ապահվելու համար։

Վաղարշապատում ՔՊ-ին հաղթելու մասին է հայտարարում Փաշինյանի օրոք ԱԱԾ տնօրեն աշխատած և գեներալի կոչում ստացած Արթուր Վանեցյանը։ Նրա ղեկավարած «Հայրենիք» կուսկացությունն առաջադրում է բանաստեղծ-հրապարակախոս Խաչիկ Մանուկյանին։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Factor TV-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վաղարշապատի ընտրություններին Վանեցյանի հետ համագործակցություն են սկսում։ Ըստ Բաբայանի՝ եթե Էջմիածնում հաջողություն ունենան, նաև համապետական ընտրություններին միասին կմասնակցեն։

Շատ չանցած Բաբայանի հայտարարությանն արձագանքեց Վանեցյանի կուսակցության խոսնակը։ Ըստ նրա՝ Սամվել Բաբայանի կողմից իրենց թեկնածուին աջակցելուն հարգանքով են վերաբերվում, բայց դրանից դուրս որևէ քննարկում չեն ունեցել։

Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքական ուղղությանն աջակցող Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունն էլ առաջադրել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին։ Նրանք հայտարարել են՝ ընտրություններին մասնակցում են՝ «Գյումրի-2» սցենարը թույլ չտալու համար։ Հիշեցնենք՝ չնայած Գյումրիում ՔՊ-ն էր ստացել առավելագույն քվեները, սակայն միավորման արդյունքում իշխանությունն անցավ ընդդիմադիրներին։

ՀՅԴ ն և «Առաջ» կուսակցությունը ձևավորել են «Հաղթանակ» դաշինքը, որի թեկնածուն ՀՊՏՀ-ի նախկին պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն է։ Նախկին ՀՀԿ-ական Սևակ Խաչատրյանի հետ կապված ամենահիշարժան դրվագը, թերևս, ՀՀԿ իշխանության տարիներին Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության ժամանակ  լրագրողների մուտքի խոչընդոտումն էր Տնտեսագիտական համալսարան։

Թե ում կառաջադրեն մյուս ուժերը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանից առանձնացած Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը, առայժմ տեղեկություններ չկան։ Քաղաքական ուժերն օգտահաշվի համար ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը, իսկ այդ օրվանից մինչև 17-ը ներառյալ իրականացվելու է ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան