Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մերձմոսկվայի օդանավակայանից․ ձերբակալել են հեռախոսում 44-օրյա պատերազմից լուսանկարների համա՞ր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացիներին արդեն երեք օր է՝ թույլ չեն տալիս դուրս գալ Մոսկվայի մարզի օդանավակայանից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի քաղաքացիները Բաքվից Մոսկվա են թռել և վայրէջք կատարել Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայանում։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ժամանելուց անմիջապես հետո իրեն և Ադրբեջանի երկու այլ քաղաքացիների առանց բացատրության ձերբակալել են օդանավակայանի աշխատակիցները և ուղեկցել տերմինալի երկրորդ հարկ։ Այնտեղ նրանց տեղավորել են բանտախուց հիշեցնող փակ սենյակում։ Նրանց հետ պահվում են նաև Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ։ Սենյակի դուռը փակ է, իսկ ձերբակալվածները գտնվում են տեսախցիկների մշտական ​​հսկողության տակ, հայտնել է ադրբեջանցին։

Սոցցանցերում տարածվող տեսանյութի հեղինակի խոսքով՝ ձերբակալվածներին սնունդ չեն տրամադրում։ Նրանք դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ իրավիճակի կարգավորման հարցում օգնության և համագործակցության համար։

Ժուկովսկի օդանավակայանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկը, Haqqin.az-ի հարցերին ի պատասխան, մանրամասներ է ներկայացրել միջադեպի մասին: Նա ասել է, որ իր ձերբակալման պատճառը բջջային հեռախոսում հայտնաբերված անձնական լուսանկարներն են։ Տղամարդը պնդում է, որ նախկինում երբեք չի այցելել Ռուսաստան, հետևաբար, չէր կարող խախտել Ռուսաստանի ներգաղթի օրենքները, որոնք կսահմանափակեին կամ կարգելեին նրա մուտքը երկիր: Չնայած դրան՝ առգրավել են նրա հեռախոսը, պահանջել, որ նա բացի այն և զննել են դրա պարունակությունը։

Նշվում է, որ աշխատակիցները հեռախոսում գտել են լուսանկարներ, որոնք նա արել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դրանից հետո նրան տարել են առանձին սենյակ, որտեղ ԱԴԾ ներկայացուցիչները մի շարք հարցեր են տվել․ «Ինչո՞ւ եք կռվել։ Ինչո՞ւ թշնամություն ունեք հայերի նկատմամբ։ Ի՞նչ զենքերից եք կրակել, գիտե՞ք կրակել»։

Օդանավակայանում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման հարցը գտնվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ։ Դեսպանատնից ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել են, որ Ադրբեջանի քաղաքացիները պարտավոր են գրանցվել և թույլտվություն ստանալ համապատասխան հավելվածի միջոցով՝ Ռուսաստանի Դաշնություն ժամանելուց 72 ժամ առաջ, սակայն, ցավոք, շատերը դա չեն անում։

«Ահա թե ինչու են նրանք այս խնդիրներն ունենում։ Մեկ այլ հարց է այն, որ Ժուկովսկի օդանավակայանում ձերբակալվածները  կարող են այնտեղ մնալ մինչև մեկ շաբաթ, քանի որ ռուսական կողմն ինքնուրույն է կազմակերպում նրանց վերադարձը հայրենիք։ Ադրբեջանական ինքնաթիռները չեն թռչում Ժուկովսկի օդանավակայան. այնտեղ շաբաթը երկու անգամ՝ առաջին և չորրորդ օրերին, գործում են միայն ռուսական չվերթներ։ Հետևաբար, եթե վաղը ինքնաթիռը ամբողջովին լիքը չլինի և ազատ տեղեր լինեն, մեր քաղաքացիները, որոնց տեսանյութը տարածվել է, վաղը կվերադարձվեն Ադրբեջան։ Եթե տեղեր չլինեն, նրանք կվերադարձվեն հաջորդ շաբաթվա երկուշաբթի օրը», – ասել է դեսպանատան աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի