Մադրիդում շենքի փլուզման հետևանքով չորս մարդ է զոհվել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնում վերանորոգվող շենքի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Քաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությունը X սոցիալական հարթակում հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել ևս երկու մարմին։ Ավելի վաղ հայտնաբերվել էր երկու զոհի մարմին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

El Pais-ի տվյալներով՝ առաջին հարկում հայտնաբերվել է մի կին՝ վարչական աշխատող։ Մյուսները՝ 30-ից 50 տարեկան տղամարդիկ, ծագումով Մալիից, Գվինեայից և Էկվադորից են։ Նրանցից երկուսը, ըստ երևույթին, նկուղում են եղել, իսկ երրորդը՝ վերին հարկերից մեկում։ Բոլորը ANKA շինարարական ընկերության աշխատակիցներ են։ Գործընկերները պնդում են, որ «նրանք պայմանագրեր ունեին և ամսական մոտ 1100 եվրո աշխատավարձ էին ստանում»։

DPA լրատվական գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն երեք աշխատող։

Վեցհարկանի շենքը գտնվում է Մադրիդի կենտրոնական Պլազա Մայոր հրապարակի և մետրոյի Օպերա կայարանի մոտ։ Փլուզումը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում։

Դեպքի պահին, հնարավոր է, տեղում աշխատել է 30-40 մարդ։ Ականատեսները հայտնել են բարձր պայթյունի նման ձայնի և փոշու խիտ ամպի մասին։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները կայունացրել են շենքի ճակատային մասը, որից հետո Մադրիդի հրշեջները սկսել են շների հետ որոնել անհետ կորածներին:

Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան պարզաբանել է, որ «վեցերորդ հարկը փլուզվել է», ինչը հանգեցրել է նաև շենքի մասնակի փլուզման։ Քաղաքապետը ժամանել է դեպքի վայր՝ դադարեցնելով Լոնդոն կատարած իր այցը։ Նա բացատրել է, որ շինարարական աշխատանքները թույլատրվել են փետրվարից։

«Քաղաքաշինության տեսանկյունից փաստաթղթերը կարգին էին, և վերանորոգման աշխատանքները կատարվել են տրված թույլտվության համաձայն»,- հավելել է նա։

Անհետ կորածների որոնումները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։ Փլուզման պատճառը հետաքննվում է։

El Pais-ի հաղորդմամբ՝ շենքը կառուցվել է 1965 թվականին։ Այն դատարկ էր և վերանորոգվում էր՝ որպես չորսաստղանի հյուրանոց բացելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի