Yerevan.today-ից առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք կապ չունեն քննվող քրեական գործի հետ․ փաստաբան

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ Yerevan.Today կայքի բողոքի դռնփակ քննությունը։

Նշենք, որ կայքը վիճարկում է խուզարկության թույլտվության օրինականությունը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խմբագրության խուզարկության ընթացքում  առգրավվել են լրագրողական գաղտնիք պարունակող նյութեր և իրավապահները տարել են այնպիսի տեղեկություն, ինչը որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ։

«Ընկերությունը տևական ժամանակ զրկված է լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։ Առ այսօր մեզ տեխնիկան չեն վերադարձրել, պատճառաբանում են, թե փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել»,- ասաց փաստաբանը։

Վերջինս նշեց, որ խուզարկությունն արվել է մի շարք խախտումներով։

«Ոստիկանության աշխատակցի գրության հիման վրա խուզարկություն անելու պրակտիկան 2015թ.-ին վերացվել էր Հայաստանում։ Հարուցված քրեական գործը կարող է վերաբերել վերջին 6 ամիսներին, սակայն նրանք առգրավվել են մինչեւ 2006թ.-ի տեղեկությունները, ի՞նչ կապ ունի այդ ձայնագրությունը 2006թ.-ի հետ։ Այսինքն, խուզարկությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ, կայքի խմբագրությունում այն համոզման են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»,- ասաց Արմեն Ֆերոյանը՝ հույս հայտնելով, որ Վերաքննիչ դատարանը խուզարկության որոշումը կճանաչի ապօրինի։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում  վարույթն իրականացնող մարմինը, օրենքով սահմանված կարգով, միջնորդություններ է ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում, որոնցից մեկը եղել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որոնք բավարարվել են։