Հանրային կյանքից դուրս շպրտել, նշանակում է` կյանքից զրկել. Ղուկասյանը՝ Փաշինյանին

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

«Թիվ 1 ամբիոնից՝ ԱԺ-ից ՀՀ վարչապետի հնչեցրած խոսքը, թե քաղաքապետին հանրային և քաղաքական դաշտից պետք է դուրս շպրտել, ընդհուպ Վարդանիկ բառն է բերանից հանում։ Եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով՝ քաղաքային և հանրային դաշտից, գիտեք գաղութները հանրային դաշտի մեջ են մտնում, քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել։ Մենք իրավական խորհրդատվություն ենք արել Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարության շուրջ, և ես հիմա հայտարարություն եմ  անում իրավական ոլորտին, հանրային դաշտից դուրս շպրտել, նշանակում է կյանքից զրկել», – այս մասին հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկայանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանին։

Ղուկասյանի կարծիքով  Փաշինյանը պետք է ինքը բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ։ Գյումրիի քաղաքապետի խոսքով՝ մշտական թիրախավորում են ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։

«Դիտավորյալ են անում, որ ես նրանց բան ասեմ, իրենք՝ իրենց, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքարի դեպքերը։ Թող հայտարարեն, որ սա ժողովրդավարական երկիր է՝ օրենքը գերակա է, կամ ասեն միանձնյա կուսակցությունն է ղեկավարում երկիրը»,- ասաց նա։

Վարդան Ղուկասյանի կարծիքով՝ իշխանությունն իրեն կալանավորելու նպատակ ունի։

Նա անդրադարձել է իր ծառայողական մեքենայի հետ կապված միջադեպին սուտ որակելով ոստիկանության տարածած հայտարարությունը, թե կանոնները խախտել է, դրա համար են մեքենան կանգնեցրել:

«Ամեն խաչմերուկի վրա մի մեքենա էր կանգնած, ես որ առաջին մեքենան տեսա, ասի՝ տղերք, սրանք եկել են մեր հետևից, դրանից հետո երկրորդը, ասի, պատրաստվեք։ Ուրեմն չորս մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից ու ասում են՝ պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, կարգադրություն է»,- նշեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային դաշտից։ Վարչապետը նաև համոզմունք էր հայտել, որ Գյումրիի ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր կա, գիտեն,  որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։

Մանյա Պողոսյան