ՌԴ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածներին․ 4 շրջաններում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Լուրեր

30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ զորքերը հոկտեմբերի լույս 7-ի գիշերը ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքներին։ Այս մասին այտնել է Ուկրաինայի վերականգնման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է երկու «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ և 152 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը։

Պոլտավայի և Սումիի մարզերը ենթարկվել են զանգվածային հարձակումների: Պոլտավայում վնասվել են լոկոմոտիվային դեպո, էլեկտրամատակարարման գծեր, քարշակման ենթակայաններ, վարչական և պահեստային շենքեր և շարժակազմ: Հարձակումը ժամանակավորապես հետաձգել է Խարկով-Լվով, Լվով-Խարկով և Կրամատորսկ-Լվով գնացքների երթևեկությունը, սակայն երթևեկությունն այժմ վերսկսվել է:

Կուլեբան նաև հայտնել է, որ վնասվել է էներգետիկ օբյկետ, որի հետևանքով Պոլտավայում և մոտակա քաղաքներում հազարից ավելի տնային տնտեսություններ զրկվել են էլեկտրաէներգիայից։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Սումիում, քաղաքի որոշ հատվածներում վնասվել են բնակելի շենքեր, և  էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել քաղաքի մի մասում։

«Երկաթուղային երթևեկությունը կայունացել է, կարևորագույն ենթակառուցվածքները աստիճանաբար վերադառնում են շահագործման»,- գրել է նա:

Բացի այդ, հարձակման է ենթարկվել Չեռնիգովի մարզի էներգետիկ օբյեկտներից մեկը։ «Չեռնիգիվոբլենէրգո»-ն հայտնել է, որ հարվածի հետևանքով ավելի քան 61,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Ռուսական հարձակումը նաև 10,387 բաժանորդ է առանց էլեկտրաէներգիայի թողել Խարկովի Նեմիշլյանսկի և Ինդուստրալնի շրջաններում։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:

Խերսոնի շրջանում վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կան երեք երեխաներ։ Վնասվել են երկու բազմահարկ շենքեր, 139 մասնավոր տուն, օժանդակ շինություններ և ենթակառուցվածքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի