Իսրայելն արտաքսել է Գրետա Թունբերգին ու Գազայի նավատորմի ևս 170 ակտիվիստների

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ արտաքսել է շվեդ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգին ու 170 այլ ակտիվիստների, որոնք ձերբակալվել էին Գազա օգնություն հասցնելու փորձ կատարող նավատորմի կալանման ժամանակ, գրում է BBC-ն։

Անցյալ շաբաթ Իսրայելի կողմից «Գլոբալ Սումուդ» նավատորմի ձերբակալման ժամանակ ավելի քան 40 քաղաքացիական նավակներում շուրջ 470 մարդ է եղել։ Նավատորմի որոշ անդամներ, որոնք արդեն արտաքսվել են, պնդում են, որ Իսրայելի կողմից կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվել, այդ թվում՝ Գրետա Թունբերգի։

X-ում գրառման մեջ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նավատորմի ուղևորությունը դեպի Գազա անվանել է «PR հնարք»՝ նշելով, որ բոլոր ձերբակալվածների օրինական իրավունքները պաշտպանվել են։ Գերատեսչությունն ակտիվիստներին մեղադրել է «ստեր» տարածելու մեջ։

Արդեն երկրորդ անգամ է, որ Թունբերգն արտաքսվում է Իսրայելի կողմից՝ ծովով Գազա հասնելու անհաջող փորձից հետո։

Իսրայելը պնդում է, որ 171 անձինք արտաքսվել են Հունաստան և Սլովակիա, և որ նրանք Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ֆինլանդիայի, Դանիայի, Սլովակիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Սերբիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ են։

Հավելենք, որ 36 թուրք և 12 այլ երկրների քաղաքացիներ շաբաթ օրը հատուկ չվերթով ժամանել էին Ստամբուլ։ Ուղևորների թվում էին ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի, Մարոկկոյի, Իտալիայի, Քուվեյթի, Լիբիայի, Մալայզիայի, Մավրիտանիայի, Շվեյցարիայի, Թունիսի և Հորդանանի քաղաքացիներ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 26 իտալացի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի