Զելենսկին հայտնել է, որ նախoրեին Ուկրաինան գրոհած ռուսական հրթիռներում և ԱԹՍ-ներում 100,000-ից ավելի արտասահմանյան արտադրության բաղադրիչներ են եղել

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա արձակված անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները պարունակել են ավելի քան 100,000 արտասահմանյան արտադրության բաղադրիչներ, և Ուկրաինան G7 պատժամիջոցների համակարգողներից ակնկալում է համակարգված լուծում այս շաբաթ կայանալիք հանդիպումից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Լայնամասշտաբ պատերազմի չորրորդ տարում Ռուսաստանը շարունակում է ստանալ զենքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Ուկրաինայի վրա զանգվածային համակցված հարվածի ժամանակ Ռուսաստանն օգտագործել է 549 միավոր զենք, որոնք պարունակել են արտասահմանյան արտադրության 102,785 բաղադրիչներ՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Թայվանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Նիդերլանդների ընկերություններից»,- հաղորդել է Զելենսկին։

Նա նշել է, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերություններն արտադրում են X-101 հրթիռների և Shahed/Geran անօդաչու թռչող սարքերի համար փոխակերպիչներ, այդ անօդաչու թռչող սարքերի և կինժալ հրթիռների համար մատրիցաներ, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար անալոգաթվային փոխակերպիչներ, ինչպես նաև հրթիռների համար միկրոէլեկտրոնիկա»։

«Յուրաքանչյուր «Շահեդ»-ում առնվազն 50 միավոր տարբեր միկրոէլեկտրոնիկա արտադրվում է Չինաստանում և Թայվանում: ԱԹՍ-ների միկրոկառավարիչներն արտադրվում են Շվեյցարիայում, իսկ անօդաչու թռչող սարքերի թռիչքի կառավարման միկրոհամակարգիչները՝ Մեծ Բրիտանիայում: Թևավոր հրթիռների օպտիկամեկուսիչներն արտադրվում են Ճապոնիայում, իսկ անջատիչ միակցիչները՝ Գերմանիայում: Ավելին, Ռուսաստանն օգտագործում է Նիդերլանդներում արտադրված պրոցեսորներ, ինչպես նաև Կորեայի Հանրապետությունում արտադրված կրիչներ», – նշել է Զելենսկին:

Նա հայտնել է, որ Կիևը նոր պատժամիջոցներ է պատրաստում նրանց դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին և նրա պատերազմին։ Ըստ Զելենսկիի՝ «մեր գործընկերներն ունեն համապատասխան տվյալներ յուրաքանչյուր ընկերության և յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ, և նրանք գիտեն, թե ինչին և ինչպես արձագանքել»։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակի կողմից առաջնագծում օգտագործվող զենքի ավելի քան 40%-ն արտադրվում է Ուկրաինայում կամ Ուկրաինայի մասնակցությամբ, և այս բաժինը նախատեսվում է մինչև տարեվերջ հասցնել 50%-ի։

«Ժամանակն է սկսել մեր ուկրաինական զենքի արտահանումը՝ այն տեսակի զենքերի, որոնցում մենք ունենք ավելցուկ, հետևաբար, կարող ենք արտահանել, որպեսզի ֆինանսավորում տրամադրվի այն տեսակի զենքերի համար, որոնք հատկապես անհրաժեշտ են պաշտպանության համար»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ Կիևն արդեն իսկ ունի պայմանավորվածություններ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Մերձավոր Արևելքում արտահանման-ներմուծման հարթակներ բացելու վերաբերյալ և նախատեսում է դրանք գործարկել մինչև տարեվերջ։

Զելենսկին, սակայն, չի մանրամասնել, թե Ուկրաինան ինչ զենք է նախատեսում արտահանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի