Իմփիչմենթն ընթանալու է փողոցային պայքարով. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Իմփիչմենթի գործընթացն առանց փողոցային պայքարի հնարավոր չէ և հենց այդպես էլ տեղի է ունենալու»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ի պատասխան Factor TV-ի հարցի։

«Իմփիչմենթի գործընթացն առանց ժողովրդի աջակցության, առանց հասարակական լայն զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ։ Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն։ Այո՛, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն, և վախը այդ իրողությունից նկատվում էր։ Այո՛, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետի անվստահություն հայտնելու, և հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը»,- նշեց նա։

Factor TV-ի այն հարցին, թե ինչպես են ժողովրդին կոնսալիդացնելու Փաշինյանին հեռացնելու հարցով, խորհրդարանական ընդդիմադիր ուժի ղեկավարը պատասխանեց․ «Ժողովրդին խաբել են և ասել՝ ձա՛յն տվեք, կգնանք Շուշին ու Հադրութը կդեօկուպացնենք, բայց արդյունքում Արցախը հանձնել են։ Սա բարդ, ամենօրյա աշխատանք պահանջող գործընթաց է՝ բոլոր խողովակների օգտագործմամբ և անհնազանդության ակցիաներով։ Այնպես որ՝ այդ ողջ սպեկտրն օգտագործվելու է։

Մենք ամեն ինչ անում ենք Փաշինյանին հեռացնելու համար։ Ես վայրկյան անգամ չեմ ամաչում փորձերի համար, ես ափսոսում եմ, որ դրանք իրենց հիմնական նպատակին չեն հասել»։

Անդրադառնալով հարցին՝ կա՞ն ՔՊ-ական պատգամավորներ, որոնք հնարավոր է՝ միանան այդ գործընթացին, Մամիջանյանը շեշտեց. «Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինեն, շատ վտանգավոր է դա հանրայնացնելը, էլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետև ամենաժողովրդավար, ԱՄՆ-ից ավելի խոսքի ազատություն ունեցող երկրում, որտեղ կա 30-ից ավելի քաղբանտարկյալ, մի տեսակ չարժի այդպիսի բան անել։ Շատ արագ իշխանությունները իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը կօգտագործեն այդ ՔՊ-ականների ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր անցկացրել։ «Հայաստանը» խմբակցությունն էլ հայտարարել էր, որ միանում է իմփիչմենթի գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան