Ռամզան Կադիրովին 2-րդ անգամ շնորհվել է «Չեչենական Հանրապետության հերոսի» կոչումը

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին կրկին շնորհվել է «Չեչենական Հանրապետության հերոս» բարձրագույն կոչումը։ Պարգևը նրան հանձնել է Չեչնիայի վարչապետ Մագոմեդ Դաուդովը՝ Գրոզնիում նոր կառավարական համալիրի բացման ժամանակ։

Պարգևատրման հիմնավորումը հետևյալն է․ «Պետության նկատմամբ ունեցած բացառիկ վաստակի, ժողովրդին անվերապահ ծառայության, անձնական խիզախության, երկարամյա նվիրված պետական և հասարակական գործունեության համար, որն ուղղված է հանրապետության բարգավաճմանն ու սոցիալ-տնտեսական ներուժի բարձրացմանը»։

Նախորդ անգամ Կադիրովը այս կոչումը ստացել էր 2023թ. փետրվարի 24-ին, Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը սկսելու տարելիցին։ Նա դարձել է այդ կոչումը ստացած առաջին մարդը, պարգևը կրկին Դաուդովն էր հանձնել։

Նույն տարվա հոկտեմբերին «Չեչենական Հանրապետության հերոս» կոչումը շնորհվել էր Կադիրովի 15-ամյա որդուն՝ Ադամ Կադիրովին։