Պուտինը սպառնում է ԱՄՆ-ի հետ կապերի խզմամբ՝ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարման դեպքում

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ԱՄՆ-ին հարաբերությունների խզմամբ, եթե Վաշինգտոնը Ուկրաինային տրամադրի երկար հեռահարության Tomahawk տեսակի թևավոր հրթիռներ։

«Քննարկվեցին նոր զինատեսակների, այդ թվում՝ բարձր ճշգրտությամբ հեռահար համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր՝ Tomahawk-ներ և այլն։ Ես ասացի, որ դա կբերի մեր հարաբերությունների փլուզման, առնվազն՝ այն դրական միտման կորստին, որ նշմարվում էր այդ հարաբերություններում»,- հայտարարել է Պուտինը հոկտեմբերի 5-ին «Ռոսիա 1» պետական հեռուստաալիքով եթերում։

«Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Բայց թե ինչպես կզարգանան իրադարձությունները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում, կախված չէ միայն մեզանից ու միայն ինձանից»,-ընդգծել է Պուտինը, որն արդեն երկու տարի շարունակում է Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմը։

Բրիտանական The Telegraph թերթի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինային փոխանցել Tomahawk հրթիռներ։ Զելենսկին նշել է, որ այդ հրթիռները «կօգնեն համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկել խաղաղության պայմանագիրը»։

The Wall Street Journal-ը հոկտեմբերի 1-ին գրել էր, որ ԱՄՆ-ն համաձայնեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը, որոնք անհրաժեշտ են ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հեռահար հրթիռային հարվածներ հասցնելու համար՝ այդ օբյեկտները գտնվում են սահմանից բավական հեռու։ Ըստ պարբերականի՝ այդ քայլը ձեռնարկվել է Թրամփի վարչակազմում Ուկրաինային հեռահար զինատեսակներ տրամադրելու հնարավորության շուրջ քննարկումների ֆոնին։

Reuters գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը քիչ հավանական է, քանի որ ԱՄՆ-ի ունեցած պաշարները նախատեսված են հիմնականում ԱՄՆ Ռազմածովային ուժերի և այլ նպատակների համար։ Ավելի հավանական է, որ Ուկրաինան ստանա ավելի կարճ հեռահարության հրթիռներ, նշել են գործակալության աղբյուրները։ Tomahawk-ների թռիչքի շառավիղը կախված մոդիֆիկացիայից կարող է հասնել մինչև 5500 կմ։ Նշենք, որ Ուկրաինան 2024 թվականին ստացել էր ATACMS տեսակի հրթիռներ, որոնք կարող են խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ։