Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

Լուրեր

04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Քվեարկության գործընթացը սկսվել է ժամը 08:00-ին և կավարտվի ժամը 20:00-ին․ գրում է 1tv.ge-ն։

Երկրում բաց է 3 061 ընտրատեղամաս, որոնցից 2 284-ը կլինեն էլեկտրոնային, իսկ 777-ը՝ ավանդական, այդ թվում՝ 10-ը ընտրատեղամաս, որոնք ստեղծվել են բացառիկ դեպքերում ՝ քրեակատարողական հիմնարկներում:

Մունիցիպալ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 513 818, այստեղից 3 130 348 ընտրող հնարավորություն կունենա մասնակցել ընտրություններին էլեկտրոնային տեխնոլոգիաներ: Մինչև 47 000 երիտասարդ հնարավորություն կունենա մասնակցել ընտրություններին առաջին անգամ 60 754 ընտրող դիմել է ընտրական վարչություն՝ փոխադրելի քվեատուփի խնդրանքով:

Հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցված է 12 քաղաքական կուսակցություն, որոնց քվեաթերթիկում դասավորությունը հետևյալն է.

1. «Հայրենիք, լեզու, հավատք»;
3. «Պահպանողականներ Հանուն Վրաստանի »;
5. «Մեր միասնական Վրաստան»;
7. «Ազատ Վրաստան»;
8. «Վրաստանի հայրենասերների դաշինք»;
9. «Հզոր Վրաստան – Լելո»;
11. «Վրաստան»;
12. «Կանաչների կուսակցություն»;
14. «Ժողովրդական կառավարություն»;
25. «Գախարիան Հանուն Վրաստանի»,
36. «Գիրչի»;
41. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»։

Բացի այդ, Թբիլիսիում գրանցված է քաղաքապետի ինը թեկնածու։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններին բոլոր 12 քաղաքական կուսակցությունները ներկայացրել են կուսակցական ցուցակներ։ Թբիլիսիից բացի, մնացած 63 մունիցիպալիտետներում գրանցված է քաղաքապետի 112 թեկնածու, այդ թվում՝ նախաձեռնող խմբերի կողմից առաջադրված չորս թեկնածու։

Ինչ վերաբերում է տեղական մեծամասնական ընտրատարածքում գրանցված մեծամասնական թեկնածուներին, ապա ընդհանուր առմամբ գրանցվել է 2 228 թեկնածու, այդ թվում՝ 32 թեկնածու՝ առաջադրված նախաձեռնող խմբերի կողմից։ Թբիլիսիում կա 160 թեկնածու։

Ընտրական գործընթացը կհետևեն 28 միջազգային և 27 տեղական կազմակերպությունների դիտորդներ։ Ընտրությունները կլուսաբանեն 73 լրատվամիջոցների մոտ հազար ներկայացուցիչներ։