ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան հայտնել է, որ խմբավորմանը ժամանակ է պետք՝ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրն ուսումնասիրելու համար

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը AFP-ին հայտնել է, որ խմբավորմանը դեռևս ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից աջակցվող Գազայի վերաբերյալ ծրագիրը, գրում է France 24-ը։

«ՀԱՄԱՍ-ը դեռևս շարունակում է խորհրդակցությունները Թրամփի ծրագրի վերաբերյալ և տեղեկացրել է միջնորդներին, որ խորհրդակցությունները շարունակվում են և որոշ ժամանակ է պահանջվում»,- ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով, քանի որ լիազորված չէ հրապարակայնորեն խոսել այս հարցի շուրջ։

Երեքշաբթի Թրամփը ՀԱՄԱՍ-ին «երեք կամ չորս օր» վերջնաժամկետ էր տվել՝ Պաղեստինի տարածքում գրեթե երկու տարի տևած պատերազմը դադարեցնելու իր ծրագիրն ընդունելու համար։

Ծրագիրը նախատեսում է հրադադար, պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում, ՀԱՄԱՍ-ի զինաթափում և Իսրայելի զորքերի աստիճանական դուրսբերում Գազայից։ Դրան կհաջորդի պատերազմից հետո անցումային իշխանության ստեղծում՝ Թրամփի գլխավորությամբ։ Աշխարհի տերությունները, այդ թվում՝ արաբական և մահմեդական երկրները, ողջունել են առաջարկը։

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմադ Նազալը ուրբաթ հայտարարել է, որ «ծրագիրը մտահոգիչ կետեր ունի, և շուտով կհայտարարեն իրենց դիրքորոշումը դրա վերաբերյալ»։

«Մենք կապի մեջ ենք միջնորդների, արաբական և իսլամական կողմերի հետ և լուրջ ենք տրամադրված փոխըմբռնման հասնելու հարցում»,- հավելել է նա։

ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրն էլ AFP-ին հայտնել է, որ ​​շարժումը «ցանկանում է փոփոխություններ կատարել որոշ կետերում, ինչպիսիք են զինաթափման և ՀԱՄԱՍ-ի ու խմբավորման կադրերի վտարման մասին կետը»։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները նաև ցանկանում են «միջազգային երաշխիքներ Իսրայելի զորքերի՝ Գազայի հատվածից լիարժեք դուրսբերման համար» և երաշխիքներ, որ ոչ մի մահափորձ չի կատարվի ո՛չ տարածքում, ո՛չ էլ դրսում։

Բանակցություններին ծանոթ մեկ այլ աղբյուր AFP-ին ասել է, որ «ՀԱՄԱՍ-ի ներսում գոյություն ունի երկու կարծիք»։

«Առաջինը կողմ է անվերապահ հավանությանը, քանի որ առաջնահերթությունը Թրամփի երաշխիքներով հրադադարն է, որտեղ միջնորդները կապահովեն, որ Իսրայելը իրականացնի ծրագիրը։ Երկրորդը լուրջ վերապահումներ ունի հիմնական կետերի վերաբերյալ, որոնք մերժում են զինաթափումը և ցանկացած պաղեստինցու վտարում Գազայից: Նրանք կողմ են պայմանական հաստատմանը՝ ՀԱՄԱՍ-ի և դիմադրության խմբավորումների պահանջները արտացոլող պարզաբանումներով»,- AFP-ին ասել է աղբյուրը։

Հավելենք, որ պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումից, որի արդյունքում զոհվել է 1219 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք էին։ Իսրայելի կողմից պատասխան հարձակման հետևանքով մինչ օրս զոհվել է առնվազն 66,225 պաղեստինցի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի