Փաշինյանի բացատրությունը տրամաբանական չէ, Ալիևը պետք է հստակ բացատրի. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Փաշինյանի բացատրությունը տրամաբանական չէ, երբ բացատրում է, թե ինչ նիատի ունի Ալիևը, երբ խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, ավելին՝ Ալիևն այդ մասով պետք է բացատրություն տա, քանի որ այդ տերմինը կիրառողներն իրենք են։ Հայ հանրությունը պետք է դրա մասին իմանա, եթե կա այլ երթուղի, որի մասին մենք տեղյակ չենք, դրա մասին պետք է հայտարարեն»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք համոզիչ էր Փաշինյանի պարզաբանումը Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման առնչությամբ։

Տիգրան Աբրահամյանը ՄԱԿ- ամբիոնից Ալիևի ելույթը լսելուց հետո տպավորություն է ստացել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն եղել, չեն եղել վաշինգտոնյան համաձայնությունները։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի աբիոնից Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ալիևի կիրառած «Զանգեզուրի միջանցք» տերմինին՝ հայտարարելով․ «Կոչով դիմում եմ ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, քարտեզի վրա ցույց տա, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է այդ «Զանգեզուրի միջանցքը», քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը»»։ Իսկ արդեն Երևանում՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն իր կարծիքն այսպես էր շարադրել․ «Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն: Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան, և կարող եմ ապացուցել՝ ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը կա: Կարող են ասել՝ դա միջանցք է, որ տանում է դեպի Զանգեզուր, ասում են, թող ասեն, Հայաստանի մասին չի դա»։

Մանրամասները՝ տեսանյութում։