Լոս Անջելեսի մոտակայքում Chevron-ի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Լոս Անջելեսից հարավ գտնվող Էլ Սեգունդո քաղաքում գտնվող Chevron-ի վերամշակման գործարանում հինգշաբթի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է CNN-ը։

Տեղական հրշեջ ծառայություններն արձագանքել են պայթյունի մասին բազմաթիվ հաղորդումների։

Chevron-ի կայքի հաղորդմամբ՝ վերամշակման գործարանն ունի իր սեփական հրշեջ ծառայությունը։ Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Հոլի Միթչելը հայտնել է, որ անձնակազմը կարողացել է մեկուսացնել հրդեհը օբյեկտի մեկ հատվածում։ Պաշտոնյաները կոչ են արել տարածքի բնակիչներին մնալ տանը։ Միթչելը նշել է, որ հրդեհը, հավանաբար, կազդի օդի որակի վրա։

Քաղաքից ստացված արտակարգ իրավիճակի մասին ահազանգի համաձայն՝ Մանհեթեն Բիչի որոշ հատվածներում, որը գտնվում է Էլ Սեգունդոյից մոտավորապես երկու մղոն հարավ-արևմուտք, տրվել է տեղում մնալու հրաման։

Հրդեհի պահին արևմուտքից հարավ-արևմուտք քամիները փչում էին 10-15  մղոն/ժամ արագությամբ՝ մոտակա Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի մոտակայքում, ծուխը տանելով դեպի արևելք։ Տարածքում օդի որակի մոնիտորների մեծ մասը շարունակում էր ցույց տալ «լավ» վիճակ։

Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը և Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը տեղեկացվել են հրդեհի մասին։ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի չվերթները հրդեհից չեն տուժել, CNN-ին հայտնել է օդանավակայանի խոսնակը։

Իշխանությունները վնասների մասին որևէ հաղորդագրություն չեն ստացել, և պարզ չէ, թե ինչպես է հրդեհը սկսվել,  KCAL/KCBS-ին ասել է Էլ Սեգունդոյի քաղաքապետ Քրիս Պիմենտելը։

«Դեռ շատ հետաքննական աշխատանք կա անելու՝ պարզելու համար, թե ինչ է պատահել»,- ասել է նա։

Էլ Սեգունդոյի նավթավերամշակման գործարանը, որը կառուցվել է 1911 թվականին, Արևմտյան ափի ամենամեծ նավթարդյունահանող օբյեկտն է: Այն  օրական վերամշակում է 276,000 բարել հում նավթ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի