Հնդկաստանի 4 քաղաքացի «Միքայելյան» հիվանդանոց է տեղափոխվել․ նրանք վիրահատվել են, վիճակները ծանր կայուն է

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

Հոկտեմբերի 3-ին, 03.00-ի սահմաններում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հնդկաստանի 4 քաղաքացի: Այս մասին Factor.am-ին հայտնեցին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Հանրային կապերի բաժնից:

Հաղորդվում է, որ նրանցից 3-ը վնասվածքներ էին ստացել որովայնի շրջանում, 1-ը` կրծքավանդակի:

«Նրանք վիրահատվել են, վիճակը գնահատվում է ծանր կայուն, այժմ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում»,- տեղեկացնում են համալսարանական հիվանդանոցից:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Վարույթը նախաձեռնվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ և խուլիգանության հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

 

Անի Թամրազյան