Ալիևը Փաշինյանին պարզաբանում ներկայացրե՞լ է. հարց` ՔՊ-ական պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«ՀՀ-ն և Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագիրը, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Իսկ ՀՀ-ի տարածից դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանքներ այլ երկրներն ինչպես ցանկանում են թող անվանեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Կոպենհանգենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալիևը Փաշինյանին պարզաբանում է ներկացրել, թե ինչ նկատի ունի, երբ գործածում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

«Մենք գիտենք մեր տարածքով անցնող ենթակառուցվածքների անունները։ Որպես ՀՀ պաշտոնյա ինձ հետաքրքրում է, որ ՀՀ տարածքում բոլոր ենթակառուցվածքները հնչեն այնպես, ինչպես որ դրանք կան։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո կողմերի տարածած հաղորդագրության բովանդակությունն այդ հարցով ինձ լիովին բավարարում է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի աբիոնից Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր Ալիևի կիրառած «Զանգեզուրի միջանցք» տերմինին՝ հայտարարելով․ «Կոչով դիմում եմ ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի, քարտեզի վրա ցույց տա, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով, որտե՞ղ է այդ «Զանգեզուրի միջանցքը», քարտեզի վրա պետք է ցույց տալ այդ «Զանգեզուրի միջանցքը»»։

Իսկ արդեն Երևանում՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն իր կարծիքն այսպես էր շարադրել․ «Երբ Ադրբեջանն ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», նկատի ունի Հորադիզ-Զանգելան ճանապարհը: Ուզում են ասեն «Զանգեզուրի միջանցք»՝ թող ասեն: Հայաստանի Հանրապետությունում չկա այդպիսի բան, և կարող եմ ապացուցել՝ ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը կա: Կարող են ասել՝ դա միջանցք է, որ տանում է դեպի Զանգեզուր, ասում են, թող ասեն, Հայաստանի մասին չի դա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան