Ստամբուլում գաղտնի գործողության արդյունքում իսրայելական Մոսադի լրտես է ձերբակալվել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT), համագործակցելով Ստամբուլի գլխավոր դատախազության և Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի հետ, համատեղ գործողության ընթացքում ձերբակալել է Սերքան Չիչեքին՝ պարզելուց հետո, որ նա աշխատում է Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսադի համար, գրում է Turkiye today-ը։

MIT-ի հետախուզության արդյունքում բացահայտվել է, որ Չիչեքը կապի մեջ է եղել Իսրայելի առցանց գործողությունների կենտրոնի անդամ Ֆայսալ Ռաշիդի հետ։ Չիչեքը Ռաշիդից ստացել է լրտեսության հանձնարարություն՝ ուղղված Իսրայելի Մերձավոր Արևելքի քաղաքականությանը դեմ պաղեստինցի ակտիվիստին։

MIT-ի հետաքննությունը պարզել է, որ Չիչեքը, որի իրական անունը Մուհամմեթ Ֆաթիհ Քելեշ է, փոխել է իր անունը՝ գործարար կյանքում զգալի պարտքեր կուտակելուց հետո։ Ինքնության փոփոխությունից հետո Չիչեքը հրաժարվել է առևտրից և 2020 թվականին հիմնադրել է Pandora գործակալությունը՝ սկսելով աշխատել որպես մասնավոր խուզարկու։ Այս ընթացքում նա հանդիպել է Մուսա Քուշի և փաստաբան Թուղրուլհան Դիփի հետ։ Քուշը, որը ներկայում բանտարկված է Իսրայելի օգտին լրտեսության համար, օգնել է հանրային աղբյուրներից անձնական տվյալներ ստանալու հարցում՝ դրամական պարգևի դիմաց։ Չիչեքն իր հետախույզական գործունեության շրջանակում աշխատել է ինչպես բանտարկված Մուսա Քուշի, այնպես էլ փաստաբան Թուղրուլհան Դիփի հետ։

Այդ ընթացքում Չիչեքը գրավել է Իսրայելի գաղտնի ծառայության Մոսադի գործակալների ուշադրությունը: Մոսադի անդամ Ռաշիդը, ներկայանալով որպես արտասահմանյան իրավաբանական ընկերության աշխատակից, հուլիսի 31-ին կապ է հաստատել Չիչեքի հետ WhatsApp-ի միջոցով: Ռաշիդը խնդրել է, որ Չիչեքը չորս օր հսկողություն իրականացնի Բաշաքշեհիրում բնակվող պաղեստինցի ակտիվիստի նկատմամբ, որը դեմ էր Իսրայելի Մերձավոր Արևելքի քաղաքականությանը։ Այս աշխատանքի համար Ռաշիդը օգոստոսի 1-ին Սերքան Չիչեքին վճարել է 4000 դոլարի կրիպտոարժույթ։

Երբ Չիչեքն առցանց փնտրել է թիրախի անունը, իմացել է, որ նա պաղեստինցի ակտիվիստ է։ Նշվում է, որ չնայած իմանալով, որ Մուսա Քուսը բանտարկվել է 19 տարվա ազատազրկման՝ Իսրայելի օգտին աշխատելու համար, Չիչեքն ընդունել է Ռաշիդի առաջարկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի