Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է ռուսական ստվերային նավատորմի լցանավի հրամանատարին և նրա օգնականին

Լուրեր

30.07.2026 | 11:47
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:33
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
Բոլորը

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Boracay լցանավի հրամանատարին, որը գտնվում է ԵՄ պատժամիջոցների տակ և, ենթադրաբար, Ռուսաստանի ստվերային նավատորմի մաս է կազմում, ինչպես նաև նրա առաջին օգնականին, գրում է Current time-ը։

Ֆրանսիական զինվորականների կողմից կանգնեցված լցանավը սեպտեմբերի 20-ին դուրս էր եկել ռուսական Պրիմորսկ նավահանգստից, անցել Բալթիկ ծովով և Դանիայի ջրերով, այնուհետև մտել Հյուսիսային ծով և ուղղություն վերցրել դեպի արևմուտք՝ Լա Մանշով։ Marine Traffic-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 22-ին, երբ Կաստրուպ օդանավակայանը փակվել էր անհայտ անօդաչու թռչող սարքերի պատճառով, Boracay-ը գտնվել է Կոպենհագենից մոտավորապես 90 կմ հեռավորության վրա։

Նավը ներկայում խարիսխ է գցել Սեն Նազերի մոտ։ Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել։ Հաղորդվում է, որ անձնակազմը չի կարողացել ապացույցներ ներկայացնել նավի ազգային պատկանելության մասին և հրաժարվել է համագործակցել։

2007 թվականին կառուցված Boracay (Pushpa) լցանավը Մեծ Բրիտանիայի և ԵՄ պատժամիջոցների ցանկում է։ Նավը պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսական հում նավթը երրորդ երկրներ տեղափոխելու և Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի ընթացքում նավթի առևտրից շահույթ ստանալու հարցում Ռուսաստանի իշխանություններին աջակցելու համար։

Մինչև 2024 թվականի դեկտեմբերը լցանավը կոչվել է Kiwala։ 2025 թվականի ապրիլին նավը ձերբակալվել էր էստոնացի զինվորականների կողմից՝ դրա կարգավիճակը և տեխնիկական վիճակը ստուգելու համար։ Անձնակազմը ներկայացրել էր Ջիբութիի դրոշի ներքո գրանցման վկայական, սակայն Ջիբութիի պաշտոնյաները չէին հաստատել այս տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի