Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը փակվում է, այն կգործի ազգային պատկերասրահի կազմում՝ որպես մասնաճյուղ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը» վերակազմակերպել և միացնել Հայաստանի ազգային պատկերասրահին։ Պատկերասրահի կազմում Աբովյան քաղաքում կգործի նոր մասնաճյուղ՝ «Սոցիալիստական մշակույթների թանգարան» անվանումով։

Նախագիծը հեղինակել է ԿԳՄՍ նախարարությունը, որի հիմնավորումից տեղեկանում ենք՝ «Թանգարանն այս տարիներին մեծ ակտիվություն չէր ցուցաբերում և նշանակալի ցուցադրություններ չէր կազմակերպում, իր հարուստ հավաքածուներով կվերածվի նոր բովանդակությամբ մշակութային կենտրոնի։ Այստեղ կցուցադրվեն սոցիալիստական մշակույթի տարբեր դրսևորումներ՝ կերպարվեստ, դիզայն, կինո, ճարտարապետություն, կենցաղային առարկաներ ու տեսալսողական նյութեր։ Թանգարանը նպատակ ունի ներկայացնել խորհրդային ու միջազգային սոցիալիստական մշակույթի ձևավորման առանցքային փուլերը՝ համադրելով դրանք ժամանակակից դիտանկյունից»։

Թանգարանում պահվում է 886 առարկա։ Հաստիքների կրճատում նախատեսված չէ։ Տնօրենի պաշտոնը կվերափոխվի մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։

Նոր թանգարանը նախատեսում է հանդես գալ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններով, ինչպես նաև՝ կրթական ու հետազոտական ծրագրերով։ Կառավարության հիմնավորմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի թանգարանների կառավարման արդյունավետությանը և Աբովյանը կդարձնի ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային մշակութային կենտրոններից մեկը։