Գազա օգնություն տանող նավատորմն Իսրայելին մեղադրում է «ահաբեկելու» մեջ՝ մինչ փորձում է մոտենալ պատերազմից տուժած գոտուն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ակտիվիստները հայտնում են, որ Global Sumud միջազգային նավատորմը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում, Գազա հասնելու համար ընդամենը 100 ծովային մղոնից մի փոքր է հեռու, գրում է Euronews-ը։

Նրանք բողոքել են, որ չորեքշաբթի առավոտյան մի քանի  նավեր մոտեցել են իրենց նավակներից մի քանիսին և մասնակցել «վտանգավոր և վախեցնող մանևրների»։ Նախագծի բրազիլացի մասնակից Տիագո Ավիլան նշել է, որ դրանք իսրայելական նավեր են եղել: Նա ասել է, որ դրանք վտանգավոր մանևրներ են կատարել և վնասել մի քանի նավերի կապի համակարգերը: Ավելի վաղ Global Sumud-ի մասնակիցները հայտնել էին, որ իրենց անհանգստացրել են անօդաչու թռչող սարքերը:

Խումբը վերահաստատել է իր մտադրությունը՝ շարունակել ճանապարհորդությունը դեպի պաղեստինյան անկլավի ափերը, չնայած Իսրայելի նախազգուշացմանը, որ նրանց թույլ չեն տա դա անել, քանի որ այն պատերազմական գոտի է: Նավատորմի ակտիվիստներն Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակումը համարում են անօրինական։

Իսրայելն առաջարկել է մարդասիրական օգնությունը թողնել Աշկելոնի նավահանգստում՝ խոստանալով այն տեղափոխել կարիքավոր պաղեստինցիներին: Ավելի վաղ Իտալիայի իշխանություններն էին նմանատիպ առաջարկ արել։

Global Sumud նավատորմը բաղկացած է ավելի քան 40 քաղաքացիական նավակներից, որոնք տեղափոխում են շուրջ 500 մարդու։ Նրանց թվում են խորհրդարանականներ, իրավաբաններ և ակտիվիստներ, այդ թվում՝ շվեդ հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը։

Իսրայելն իր հերթին նրանց մեղադրում է սադրանքների մեջ. վերջին տեղեկությունների համաձայն՝ իսրայելական կողմն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ՀԱՄԱՍ խմբավորման ներգրավվածությունը նավատորմի նախագծում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի