Ռյաբկովը հայտնել է, թե երբ տեղի կունենա ռուս-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը

Լուրեր

04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուս-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը՝ «երկու երկրների միջև հարաբերություններում առկա գրգռիչների վերացման համար», կկայանա մինչև աշնան վերջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մինչև աշնան վերջը հաստատ տեղի կունենա։ Դեռևս ամսաթվեր չկան, և ամեն ինչ դեռ քննարկման փուլում է»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Հավելենք, որ փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում բանակցություններ էին տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների աշխատանքային պայմանները կարգավորելու և երկու երկրների միջև հարաբերություններում առկա գրգռիչ գործոնները հաղթահարելու ուղիները քննարկելու համար։

Խորհրդակցությունների առաջին և երկրորդ փուլերում ռուսական պատվիրակությունը գլխավորել է Վաշինգտոնում գործող դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել փակ դռների հետևում, տևել էր ավելի քան վեց ժամ, իսկ ահա բանակցությունների երկրորդ փուլը՝ հինգուկես ժամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի