Ադրբեջանի գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների խոշտանգումների և AZAL-ի ավիաաղետի գործերի վերաբերյալ

Լուրեր

30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
Բոլորը

Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների դեմ «կատարված հանցագործությունները» հետաքննվում են ոչ միայն Ադրբեջանի դատախազության, այլև Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն «առանձին հետաքննություն է անցկացնում ադրբեջանցիների նկատմամբ ուժի կիրառման և խոշտանգումների վերաբերյալ»։

«Մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ ուժի և խոշտանգումների անհիմն կիրառման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ այս հետաքննությունը կունենա օրինական և տրամաբանական արդյունք»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ AZAL օդանավի վթարի գործով հետաքննությունը շարունակվում է։ Ադրբեջանի գլխավոր դատախազը նշել է, որ Ռուսաստանը, Ղազախստանը և Ադրբեջանը համագործակցում են հետաքննության շրջանակում, և «կա հույս, որ գործի հետաքննությունը կհասնի իր տրամաբանական ավարտին»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։  Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից ադրբեջանցիների խոշտանգումների և սպանության փաստով։

Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի