Յարոսլավլում՝ ՌԴ-ի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
Բոլորը

Յարոսլավլում հրդեհ է բռնկվել «Սլավնեֆտ»-ին պատկանող «Յարոսլավնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանում: Ռուսական տելեգրամ ալիքները, այդ թվում՝ Astra-ն, հրապարակում են այրվող գործարանի կադրերը, գրում է Meduza-ն։

Յարոսլավլի մարզային իշխանությունները հաստատել են նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհի բռնկման փաստը, սակայն չեն նշել գործարանի անունը։ Շրջանի ղեկավար Միխայիլ Եվրաևն ընդգծել է, որ հրդեհը մարդածին է, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով չէ։

«Բնակիչները մտահոգված էին, որ սա կարող էր լինել թշնամական անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունք։ Սակայն այս միջադեպը դրա հետ որևէ կապ չունի։ Այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումներ չեն գրանցվել»,- գրել է նահանգապետը սոցիալական ցանցերում։

«Յարոսլավնեֆտեորգսինտեզը» Ռուսաստանի հինգերորդ խոշորագույն նավթավերամշակման գործարանն է։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար են հարվածներ հասցնում ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով նավթավերամշակման գործարանները մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնում են աշխատանքը, ինչը, ի թիվս այլ բաների, հանգեցնում է վառելիքի պակասի և գների բարձրացման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի