Ռուզաննա Մուրադյանը պատգամավորական մանդատից հրաժարվել է Սերժ Սարգսյանի ցուցումով. պատճառը հայտնի է

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվել է Սերժ Սարգսյանի ցուցումով: Այս մասին Factor.am-ի հետ ունեցած մասնավոր զրույցներում փոխանցեցին ՀՀԿ-ական պատգամավորները: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը եղել է այն, որ Մուրադյանը հոկտեմբերի 22-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում կողմ էր քվեարկել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների փաթեթին:

«Սերժ Սարգսյանի մակարդակով ասվել է՝ դիմումդ գրի, գնա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ականներից մեկը:

Ու թեև այդ փոփոխությունների փաթեթը չի ընդունվել, այնուհանդերձ Մուրադյանի քայլը ՀՀԿ-ում համարել են «դավաճանություն»: Ուշագրավը նաև այն է, որ ՀՀԿ-ից կողմ էր քվեակրել նաև Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հոկոբ), սակայն նրան որևէ բան չի ասվել մանդատից հրաժարվելու հետ կապված: ՀՀԿ-ականները սա կապեցին այն հանգամանքի հետ, որ Հակոբյանը վաղուց էր լքել իրենց ճամբարը:

Factor.am-ը փորձեց թեմայի շուրջ զրուցել նաև Ռուզաննա Մուրադյանի հետ: Այն պահից, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավորը հրաժարվում է մանդատից, մինչև ուշ երեկո Ռուզաննա Մուրադյանը չպատասխանեց մեր զանգերին:

Այս իրադարձությունն այսօր լրատվամիջոցների քննարկման առանցքում չհայտնվեց, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց: Ըստ նրա՝ շուտով ձերբակալվելու է ԱԺ պատգամավոր, որը ներգրավված է կոռուպցիոն սկանդալներում:

«Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։

Հայկ Վարդանյան