Դեղերի գրանցման, փորձաքննության խնդիրները` ԵՏՄ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմա

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Երևանում Եվրասիական տնտեսական միության «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 22-24-ին ԵԱՏՄ անդամ-պետությունների և միության գործընկեր-երկրների կառավարությունների ներկայացուցիչների և նախարարների, պետական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ:

Համաժողովի շրջանակներում անցկացվել է ԵՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը` ավելի քան 120 ընկերության մասնակցությամբ գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, ճշգրիտ ճարտարագիտության և  ՏՏ-տեխնոլոգիաների, նորարարական շինանյութերի, ոսկերչական  արդյունաբերության, դեղագործության ոլորտներից:

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ԵՏՄ շրջանակներում դեղերի և բժշկական նշանակության առարկաների ընդհանուր շուկայի աշխատանքների թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների ու առաջարկել դրանց լուծման համակարգային մոտեցումներ:

«Հայաստանի դեղերի շուկան շատ փոքր ծավալ ունի, և շատ դեպքերում մարկետինգային նկատառումներով ինովացիոն նոր դեղերը դժվարությամբ են հայտնվում մեր  շուկայում: Նույնիսկ եթե, օրինակ, օրիգինալ դեղերը գրանցվում են, դրանցից քչերն են ներմուծվում և շրջանառվում: Խոչընդոտներից մեկն էլ այն է, որ գրանցման փաստաթղթերի, մասնավորապես, փաթեթավորման նկատմամբ պահանջների պատճառով շատ դեղագործական կորպորացիաներ անտեսում են Հայաստանի շուկան: Օրիգինալ դեղերի բացակայությունը հանգեցնում է նաև ինովացիոն բժշկական տեխնոլոգիաների ուշացած ներդրման»,-ընդգծել է փոխնախարարը` որպես հարցի լուծման հնարավորություն մատնանշելով ԵՏՄ շրջանակներում դեղերի շրջանառության համար գրանցման և փորձաքննության ընդհանուր, միասնական կարգի հաստատումը:

2016-ին ՀՀ-ն ընդունել է դեղերի մասին նոր օրենքը` հիմնված միջազգային պահանջների վրա: Օրենքից բխող նոր կարգի հիմքում ԵԱՏՄ շրջանակներում դեղերի գրանցման և փորձաքննության կարգն է, այսինքն՝ դեղարտադրողները 2021թ.-ից հետո, անցում կատարելով միայն ԵՏՄ շրջանակներում դեղերի միասնական գրանցման կարգին, արդեն ամբողջովին պատրաստ կլինեն շրջանառել միասնական պահանջներին համապատասխան դեղեր:

«Նաև շատ կարևոր է դեղերի գրանցման և փորձաքննության վարձավճարների հստակ համակարգը, այն է՝ փորձաքննության տարբեր վճարների սահմանումը ըստ այնմ` ջեներիկ է դեղը, թե օրիգինալ, բուսական ծագումով, թե հոմեոպաթիկ: Տարբեր դեղաչափերի և դեղաձևերի համար նույնպես պետք է սահմանվեն հայտատուի համար հասկանալի վճարների տարաբաժանումներ: Ինչո՞ւ եմ այս ամենը շեշտում: Որովհետև գնային տարբեր քաղաքականությունը կարող է դառնալ լուրջ խոչընդոտ ԵՏՄ շրջանակներում դեղերի միասնական կարգի կիրառման համար»,-ընդգծել է Ավանեսյանը` նկատելով, որ ԵԱՏՄ անդամ երկրներն այս հարցում տարբեր դիրքորոշում ունեն: Հայաստանն առաջարկում է կիրառել միանման մոտեցում, քանի որ գրանցման փորձաքննությունը պետք է նույն մեխանիզմով իրականացվի: Բուռն քննարկումների առարկա դարձած թեման  առաջիկայում կքննարկվի անդամ-երկրների լիազոր մարմինների տեսակոնֆերանսի ընթացքում:

Ավանեսյանը նաեւ նշել է, որ կարգավորվում են վերջին օրենսդրական փոփոխությունները՝ ժամ առաջ սկսելու ԵՏՄ շրջանակներում դեղերի գրանցումը