Վարշավայում մեկնարկել են Միրզոյանի հանդիպումները
Քաղաքականություն
29.09.2025 | 19:10
Վարշավայում մեկնարկել են նախարար Միրզոյանի հանդիպումները: Ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են Վարշավայի անվտանգության ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

