Մանրամասն ուսումնասիրում ենք․ Կրեմլը՝ Tomahawk հրթիռները Կիևին փոխանցելու, ՌԴ-ի խորքին հարվածների թույլտվություն տալու՝ ԱՄՆ-ի հայտարարությունների մասին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Ռուսաստանն ուշադիր ուսումնասիրում է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունները Կիևին Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու և ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելու հնարավորության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք իսկապես լսել ենք այս հայտարարությունները, և մենք այժմ ուշադիր վերլուծում ենք դրանք»,- երկուշաբթի  լրագրողներին ասել է Պեսկովը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսի և նախագահի հատուկ բանագնաց  Քիթ Քելլոգի հայտարարություններին Ուկրաինային հրթիռները մատակարարելու և Ռուսաստանի տարածքի խորքը հարվածներ հասցնելու հնարավորության վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ ռուս ռազմական մասնագետներն ուշադիր հետևում են այս հարցին։

«Հարցը, ինչպես նախկինում, հետևյալն է. ո՞վ կարող է արձակել այդ հրթիռները, նույնիսկ եթե դրանք հայտնվեն Կիևի ռեժիմի տարածքում։ Կարո՞ղ են դրանք արձակել միայն ուկրաինացիները, թե՞ պետք է դա անեն ամերիկացի զինվորականները։ Ո՞վ է թիրախը տալիս այդ հրթիռների համար՝ ամերիկացինե՞րը, թե՞ իրենք՝ ուկրաինացիները։ Եվ այլն։ Հետևաբար, այստեղ անհրաժեշտ է շատ խորը վերլուծություն։ Մենք, անշուշտ, լսել ենք հայտարարությունները, դրանք շատ լուրջ են, և մենք ուսումնասիրում ենք դրանք»,- ասել է Պեսկովը։

Հարցին էլ՝ ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը, եթե Կիևին մատակարարվեն Tomahawk հրթիռները, Պեսկովը նշել է, որ նախ անհրաժեշտ է հասկանալ հնարավոր սպառնալիքները և պարզել, թե ով կներգրավվի գործընթացում։

«Եկեք ձևակերպենք մեր դիրքորոշումը, հասկանանք հնարավոր սպառնալիքները և վերջապես որոշենք, թե ով կներգրավվի, և հետո արդեն կարող ենք որոշել մեր արձագանքը։ Նույնիսկ եթե այդպես լիներ, Կիևի ռեժիմի համար առաջնագծում իրավիճակը փոխելու համար որևէ դեղամիջոց չկա։ Կախարդական զենք չկա, լինի դա Tomahawk, հրթիռներ, դրանք չեն կարողանա փոխել դինամիկան»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հաստատել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է եվրոպական երկրներին վաճառել Tomahawk թևավոր հրթիռներ, որպեսզի նրանք կարողանան դրանք փոխանցել Կիևին։

Իր հերթին, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին։

Tomahawk հրթիռն ունի 2500 կմ հեռահարություն, ինչն ավելին է, քան մինչ օրս Ուկրաինային արևմտյան երկրների կողմից տրամադրված ցանկացած զենք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի