Բոլոր շահագրգիռ կողմերի ձայնը լսելի պետք է դառնա․ ՀՀ ուղերձը COP17-ի նախաշեմին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, կայացել է Հայաստանի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ճանապարհ դեպի ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողով» խորագրով հարակից միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Որպես հիմնական բանախոս միջոցառմանը մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ով ներկայացրել է COP17-ի կազմակերպման ՀՀ տեսլականը։

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով դրա շրջանակներում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայման անկյունաքարային նշանակությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ COP17-ը նպատակաուղղված է հասցեագրելու ռեսուրսների մոբիլիզացման, Կոնվենցիայի կայուն ֆինանսական մեխանիզմի ձևավորման հարցերը, ինչպես նաև ապահովելու կենսաբազմազանությանն առնչվող որոշումների կայացման հարցերում բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված կառուցողական երկխոսության ապահովմանը և ներառական Համաժողովի կազմակերպմանը։ Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում տարբեր միջազգային ձևաչափերում ՀՀ կողմից իրականացված նախաձեռնություններին և ընդգծվել է դրանց հիմքում ընկած բոլոր շահագրգիռ կողմերի ձայնը լսելի դարձնելու գաղափարը։