Քաղաքական շահերի բախում՝ գնումների գործընթացում․ ինչպե՞ս կանխել կոռուպցիոն վտանգները․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 մլն դրամի 17 պայմանագիր է կնքել ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։ Ինֆոքոմի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ 193 մլն դրամի պատվեր կատարած «Արտարս» ընկերության սեփականատեր Արթուր Աթաբեկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրն է։  Ավագանու անդամը հայտարարագրերում չի ներկայացրել հոր մասնակցությունը և պայմանագրերը, թեև օրենքով պարտավոր էր։ Թերությունները նա բացատրել է անուշադրությամբ և 2024-ից ուղղել է։ Ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանն ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառն ամենացածր գինն առաջարկելն է։ Սա միակ դեպքը չէ։

Իջևանում համայնքապետարանը խոշոր պայմանագրեր է կնքել իշխող խմբակցության ավագանու այլ անդամներին առնչվող ընկերությունների հետ։ 

«Խաչմիշշին» ընկերությունը, որը ստացել է ընդհանուր 74 միլիոն դրամի պայմանագրեր, հիմնադրել է Միշա Համզյանը, իսկ տարբեր տարիներին սեփականատերը եղել է իշխող խմբակցության ավագանու անդամ Խաչատուր Համզյանը։ Վերջինիս առնչվող այլ ընկերություններ ևս համայնքի հետ պայմանագրեր են կնքել։  Կան նաև այլ նմանատիպ դեպքեր՝ ավագանու այլ անդամների մասնակցությամբ։ Ինչպես մնացած մյուս պատմություններում՝ մասնակիցները հայտարարում են, թե շահերի բախում չկա, թեև օրենքով պարտավոր էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել հայտարարություն։

Նմանատիպ դեպքերում ԿԿՀ-ն այլ համայնքապետների նկատմամբ արդեն կիրառում է վարչական տույժեր։ Արդյոք այսպիսի դեպքերը չեն ստեղծում քաղաքական և ֆինանսական շահերի բախման լուրջ ռիսկեր։ Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են ԿԿՀ անդամ Արմեն Մարուխյանը, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, Սիվիլնեթ-ի հետաքննող լրագրող Գևորգ Թոսունյանը, Ինֆոքոմի գլխավոր խմբագիր Սևակ Մամյանը,  «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան