15 տարի՝ փողոցում․ առողջական ծանր վիճակում գտնվող տղամարդուն հիվանդանոցում հրաժարվել են վիրահատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանի կենտրոնում՝ Կառավարության և Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների շենքերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, փողոցում արդեն 15 տարի ապրում է 65-ամյա Քալաշ Քալաշյանը։ Թեև ապրել ասվածը նրա դեպքում բավական շքեղ բառ է։

Անվասայլակով, կապված և ուռած ոտքերը մի կերպ քարշ տալով սեփական սայլակով այգու մի կողմից մյուսը դժվարությամբ գնացող Քալաշին դժվար է չնկատել։ Տարիների ընթացքում նրան այստեղ ինչ-որ բանով օգնում են այգու աշխատակիցները կամ պատահական անցորդներ։

Քալաշյանի խոսքով՝ դատապարտված է եղել ազատազրկման, բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, չի կարողացել հայրական տուն մտնել, քանի որ պարզել է՝ եղբայրը վաճառել է այն և իրեն մասնաբաժին չի հատկացրել։ Ընտանեկան վեճն այդպես էլ չի լուծվել, ինչի պատճառով արդեն 15 տարի է՝ սառնամանիքից մինչև կիզիչ արև, դրսում է՝ բաց երկնքի տակ։

Հենց դրսում մնալու հետևանքով է Քալաշյանի առողջական վիճակը վատթարացել, ոտքերը ցրտահարվել են, այլևս քայլել չի կարողանում։ 15 տարվա ընթացքում մի քանի անգամ փողոցում վատացել և հիվանդանոց է տեղափոխվել։

Քալաշյանի խոսքով՝ հիվանդանոցում հրաժարվել են իրեն երկար պահել, քանի որ անձը հաստատող որևէ փաստաթուղթ չի ունեցել․ անձնագիրը դեռևս խորհրդային ժամանակների է, այս տարիների ընթացքում չի կարողացել փոխել, ինչի պատճառով ո՛չ հիվանդանոցում, ո՛չ էլ տարեցների խնամքի կենտրոնում իրեն չեն ընդունում։

Քալաշ Քալաշյանի վիճակի մասին ահազանգել է «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ տնօրեն Անահիտ Սիմոնյանը․ նա երկու ամիս առաջ տղամարդուն պատահական է այգում տեսել։ Սիմոնյանը տեղում ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Իսկ ի՞նչ են արել պատկան մարմինները։ ՄԻՊ գրասենյակից Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ իրենք նույնպես ահազանգ ստացել են և խնդրի լուծման մասով քայլեր ձեռնարկել։ ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ հիվանդանոցում առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն ընդգծել են, որ անձին վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ անձին առաջարկել են անօթևանների կացարան տեղափոխել, սակայն նա հրաժարվել է։ Հստակեցնող հարցին՝ ե՞րբ է առաջարկը եղել, և հնարավո՞ր է կրկին առաջարկն անել, գերատեսչության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը խոստացավ նորից մոտենալ Քալաշյանին։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարն էլ Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց՝ Քալաշյանը մի քանի անգամ ստացել է բուժօգնություն։

Ի վերջո, ո՞վ է պատասխանատու Քալաշ Քալաշյանի այսօրվա վիճակի համար․՚ Անահիտ Սիմոնյանն ընդգծում է՝ մի քանի գերատեսչությունների համալիր աշխատանք է անհրաժեշտ։

Թեև Քալաշ Քալաշյանը 15 տարի է՝ փողոցում է, սակայն նրա առողջական վիճակում գտնվող մարդու համար ժամ առաջ բժշկական օգնություն ստանալը շատ կարևոր է․ 65-ամյա միայնակ և անօթևան տղամարդն առաջնահերթ ունի պատշաճ բուժօգնության, սննդի, հագուստի և կացարանի կարիք, իսկ ձմեռն արդեն սարերի հետևում չէ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան