Աշխատավարձը փոխանցել եմ «Տաշիր Բարեգործական»-ին․ Նարեկ Կարապետյանը պատասխանել է Ռոմանոս Պետրոսյանին

Լուրեր

09.12.2025 | 23:31
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Google-ի դեմ
09.12.2025 | 23:29
Մալիշկա գյուղում ավտոմեքենա է այրվել
09.12.2025 | 23:16
Paramount-ն ընդդեմ Netflix-ի. ընկերությունը Թրամփին խոստացել է «​​փոխել» CNN-ը, եթե գնի Warner Bros.-ը
09.12.2025 | 23:03
Մեզ հետ ավելի վատ են վարվել, քան հայերի հետ․ Արցախում շինաշխատանքներ իրականացնող թուրքական ընկերությունը դիմել է Էրդողանին
09.12.2025 | 22:57
Գերմանիան կօգնի ՀՀ-ին էներգետիկ անկախության հարցում. Մերց
09.12.2025 | 22:51
Թուրքիայի ռազմական աղբյուրները հայտնում են՝ՌԴ-ից գտնված C-400-ները այլ երկրի հանձնելու հարցը քննարկման թեմա չէ
09.12.2025 | 22:48
Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
09.12.2025 | 22:38
Ցեղասպանության կանխարգելումը մեր հավաքական խղճի փորձությունն է. ԱԳ փոխնախարար
09.12.2025 | 22:28
Չինաստանում մահապատժի են ենթարկել China Huarong-ի նախկին գործադիր տնօրենին՝ կոռուպցիայի մեղադրանքով
09.12.2025 | 22:13
AMD-ը պատրաստվում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում․ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ընկերության կորպորատիվ փոխնախագահի հետ
09.12.2025 | 22:00
Վախեցնում են՝ Ադրբեջանը կթունավորի ցորենը, խաղում են մեր վախերի վրա․ ինչո՞ւ չեք վախենում՝ ՌԴ-ն նովիչոկով թունավորի․ Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 21:49
Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի «փոխհատուցման վարկի» համար. Politico
09.12.2025 | 21:37
ՀՀ նախագահը ջրային կոմիտեի նոր նախագահի հետ քննարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը
09.12.2025 | 21:32
Փաշինյանն ու Մերցը ստորագրել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր
09.12.2025 | 21:26
Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան
Բոլորը

Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառմանն, ըստ որի՝ «ՀԷՑ»  ընկերության նախկին տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը 2017-2024 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել գրեթե 400 մլն ՀՀ դրամ։ Կարապետյանը պատասխանել է, որ  ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն ուղղել է բարեգործությանը։

«Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ), տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։

Մի քիչ տխուր լուր․

Ստորև կցում եմ անդորրագրերը, որտեղ հստակ երևում է, որ տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով՝ «Տաշիր Բարեգործական»-ին։ Այս անգամ էլ չկպավ։  Ի դեպ Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա»,- ֆեյսբուքի էջում գրել է Կարապետյանը։

Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյբուքում պնդել էր, որ «ՀԷՑ» ՓԲ ընկերության նախկին տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ նախագահը) 2017-2024 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400 մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)»: «Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ): Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- նշել էր Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսին ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծը։ Մինչ այդ, ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր Նիկոլ Փաշինյանը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հուլիսի 18-ին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին։ ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների որոշումները։ Ստոկհոլմի արբիտրաժը, ըստ բողոքող կողմի, հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման կատարման պարտադիր լինելը։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ հայտարարել էր՝ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է: 

Փաշինյանն էլ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր՝ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը։ Վարչապետը նաև ասել էր, որ իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն։ Այս հայտարարությունից հետո միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը վարչապետի որոշմամբ ազատվել էր պաշտոնից:

Մանյա Պողոսյան