Թբիլիսիի հյուրանոցներից մեկում մեկ անձի պատանդառած զինված տղամարդը վնասազերծվել և ձերբակալվել է

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ոստիկանությունը Թբիլիսիի կենտրոնում՝ Մայիսի 26-ի հրապարակում՝ «Holiday Inn» հյուրանոցում ձերբակալել է մի երիտասարդի։ Գործողության ընթացքում մոբիլիզացվել են ոստիկանությունը, շտապօգնության ծառայությունը և փրկարար ծառայությունը։ Ոստիկանության կողմից հյուրանոցից դուրս գալուց հետո երիտասարդի դեմքին արյուն է երևացել, հագին եղել է ամառային անթև բաճկոն, փոխանցում է Эхо Кавказа-ն։

«Ոստիկանությունը հաղորդում է ստացել հյուրանոցի համարներից մեկից կրակոցի մասին։ Սենյակում գործողություններ են իրականացվել, անձը ձերբակալվել է: Հաղորդագրության և հյուրանոցի վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ կրակոցի ձայն է լսվել։ Մենք ձերբակալել ենք մեկ անձի»,- ձերբակալությունից հետո ասել է Թբիլիսիի ոստիկանապետ Վաժա Սիրաձեն։

Հարուցվել է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով․ 151-րդ հոդված՝ սպառնալիք, 236-րդ հոդված՝ զենքի ապօրինի ձեռքբերում, պահպանում և կրում։

Տղամարդուն սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։ Վաժա Սիրաձեի խոսքով՝ ոստիկանությունը շարունակում է հյուրանոցի համարում զենքի և այլ ապացույցների որոնումը։

Ավելի վաղ վրացական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հրազենով զինված տղամարդը հյուրանոցում մեկ անձի է պատանդ վերցրել: Հյուրանոցի ներսում կրակոցներ են լսվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի