Կենտրոնում ոչ պլանային հոսանքազրկումների պատճառով պաշտոնյա է ազատվել աշխատանքից․ ՀԷՑ

Լուրեր

25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:50
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ավելի քան 2.5 մլրդ դրամ հարկ չվճարելու համար
25.08.2026 | 14:44
Ծառուկյանը խոսում էր իր առյուծի մասին, մեկ էլ հոպ՝ առյուծը սատկեց, Ծառուկյանը հայտնվեց բանտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:39
ԱՄՆ-ն Սիրիան հանել է «ահաբեկչությունը հովանավորող պետությունների» ցուցակից, որում այն ներառվել էր 1979 թվականին
25.08.2026 | 14:33
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:30
Ինչու էին խուզարկում Լևոն Քոչարյանի տունը և ինչ տարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:21
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան
25.08.2026 | 14:13
Հայրապետը պետք ա լինի բոլորինը, ոչ թե Քոչարյանինը, Կարապետյանինը, Սարգսյանին ու իր ԿԳԲ ագենտ եղբորինը․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 14:05
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ քանի մենամարտ է ծրագրում անցկացնել UFC-ում
25.08.2026 | 14:02
Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են հետագա փոխգործակցությունը
25.08.2026 | 14:01
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին
25.08.2026 | 13:56
Դուք կատարելագործվելու տեղ չունեք, ոնց չունի «Ժիգուլին»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 13:47
Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին
Բոլորը

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ նախորդ շաբաթավերջին Կենտրոնում տեղի ունեցած ոչ պլանային հոսանքազրկումների պատճառով աշխատանքային պարտականություններում թերացած պաշտոնյան ազատվել է աշխատանքից, իսկ կապալառու ընկերությանը ներկայացվել է վնասի փոխհատուցման նախապահանջ։

«ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի հաղորդագրությունը՝ ստորև․

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.

Ս.թ.-ի Սեպտեմբերի 19-ին՝ երեկոյան 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է՝ հոսանքատար սարքավորումներում անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ինչը հանգեցրել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զգալի մասի հոսանքազրկման:

Անձրևաջրերի ներթափանցման պատճառ է հանդիսացել շուրջ մեկուկես ամիս առաջ մեկնարկած և դեռևս ավարտին չհասցված ենթակայանի տանիքի վերանորոգման աշխատանքները, որն իրականացվում էր կապալառու ընկերություններից մեկի կողմից:

Վերը նշված աշխատանքների ժամկետների ձգձգման մասին «ՀԷՑ» ՓԲԸ Խումբ ենթակայանների սպասարկման խմբի ղեկավարը մի քանի անգամ զգուշացրել է «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ Թ.Վ.-ին, ով ցուցաբերելով անգործություն՝ ոչ միայն միջոցներ չի ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ, այլ նաև պատշաճ չի տեղեկացրել անմիջական ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թ.Վ.-ի կողմից ցուցաբերած անգործության և իր լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների թերի կազմակերպման հետևանքով «ՀԷՑ» ՓԲ Ընկերությունը պատշաճ չի իրականացնելկոնկրետ տարածքում և կոնկրետ ժամերին անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու իր գործառույթը, որն էլ հանգեցրել է խոշոր վթարային իրավիճակի և պատճառել անհարմարություն շուրջ 20,000 բաժանորդների համար, «ՀԷՑ» ՓԲԸ Բարձրավոլտ ցանցերի սպասարկման ծառայության պետ՝ Թ.Վ.-ն ազատվել է աշխատանքից:

Ինչպես նաև պաշտոնական գրություն է հասցեագրվել Կապալառու ընկերությանը՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով պատճառված գույքային վնասի, ինչպես նաև հոսանքազրկման ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի հետ կապված ծախսերի համար:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախապահանջը ստանալուց հետո սեղմ ժամկետներում Կապալառու ընկերությունը պարտավորվում է վերականգնել «ՀԷՑ» ՓԲ Ընկերությանը պատճառված վնասը՝ ենթակայանը բերելով պատշաճ շահագործման վիճակի:

Վթարային իրավիճակի հետագա զարգացումը կանխվել է կենտրոնական կարգավարական ծառայության, «ՀԷՑ» ՓԲԸ խումբ ենթակայանների աշխատակիցների և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության անմիջական միջամտությամբ:

Անջատումը տևել է ընդհանուր 1 ժամ 45 րոպե, որից հետո էլեկտրամատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբրի 19-ին, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգի ժամանակ, Ֆիլհարմոնիկ մեծ դահլիճը հոսանքազրկվել էր: Հաջորդ օրը Ռոմանոս Պետրոսյանը խոստացել էր, որ երկուշաբթի օրը ՀԷՑ-ում ազատումներ կլինեն։